Մեթոդական հանձնարարականներ

Տեսություն

Թիվ Անվանումը Նկարագրություն
1. Առարկա, հատկանիշ և գործողություն ցույց տվող բառեր Ներկայացված են գոյականը, ածականը և բայը՝ համապատասխան քերականական կարգերով (տեսակ, թիվ, հոլով, խոնարհում)՝ առանց եզրույթները նշելու, բերված են օրինակներ

Առաջադրանքներ

Թիվ Անվանումը Տիպը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Գտի՛ր գուլպայի զույգը 1 տեսակ - ճանաչողական հեշտ 2Մ. Տրված են բայահիմքերը և ել, ալ վերջավորությունները: Հարկավոր է որոշել, թե ո՛ր վերջավորությամբ բայ կկազմվի տրված հիմքից
2. Առարկա և գործողություն ցույց տվող բառե՛ր կազմիր 1 տեսակ - ճանաչողական հեշտ 2Մ. Տրված ածականից պետք է գոյական և բայ կազմել
3. Գործողություն ցույց տվող բառե՛ր կազմիր 1 տեսակ - ճանաչողական հեշտ 2Մ. Տրված ածականներից պետք է բայեր կազմել
4. Գործողություն ցույց տվող նույնարմատ բա՛ռ գրիր 1 տեսակ - ճանաչողական հեշտ 2Մ. Տրված գոյականներից պետք է բայեր կազմել
5. Արտահայտի՛ր մեկ բառով 1 տեսակ - ճանաչողական հեշտ 2Մ. Պետք է գրել տրված հարադրական բայերի համադրական համարժեքները
6. Լրացրո՛ւ առածները 2 տեսակ - մեկնաբանական միջին 3Մ. Առածները հարկավոր է լրացնել տրված ածականներից մեկով՝ հիմնվելով առածների իմացության կամ նախադասության հետ բառի տրամաբանական կապի վրա
7. Որոշի՛ր շարժման ուղղությունը 2 տեսակ - մեկնաբանական միջին 4Մ. Տրված տարբեր բայաձևերից հարկավոր է կազմել անորոշի ձևը և ըստ վերջավորության՝ որոշել պատկերված երեխաների շարժման ուղղությունը
8. Առարկա ցույց տվող բա՛ռ կազմիր 2 տեսակ - մեկնաբանական միջին 4Մ. Տրված երկու բայերից մեկի հիմքից -վածք ածանցով կարող է գոյական կազմվել: Հարկավոր է նշել այդ բայը և գոյականը գրել պատասխանի վանդակում
9. Հանի՛ր ավելորդ փուչիկը 2 տեսակ - մեկնաբանական միջին 3Մ. Փուչիկների վրա առարկա և հատկանիշ ցույց տվող բառեր են գրված: Փնջում պետք է գտնել այն մեկ փուչիկը, որի վրա գրված բառը մյուսներից տարբեր է
10. Ամբողջացրո՛ւ առածները 2 տեսակ - մեկնաբանական միջին 3Մ. Տրվածներից պետք է ընտրել առածներից յուրաքանչյուրին մտքով համապատասխանող բառերը և դրանք անհրաժեշտ ձևերով տեղադրել բաց թողնված տեղերում
11. Վերջին արմատով բա՛ռ կազմիր 2 տեսակ - մեկնաբանական միջին 3Մ. Տրված բարդ բառերը պետք է ենթարկել բառակազմական վերլուծության և վերջին արմատներով բայեր կազմել
12. Ամբողջացրո՛ւ նախադասությունները 2 տեսակ - մեկնաբանական միջին 4Մ. Տրված գոյականները անհրաժեշտ հոլովաձևերով հարկավոր է լրացնել նախադասությունների բաց թողնված տեղերում
13. Գտի՛ր ձեռնոցի զույգը 2 տեսակ - մեկնաբանական միջին 5Մ. Վեց ձեռնոցների վրա գրված են հոլովիչները: Հարկավոր է որոշել, թե ո՛ր վերջավորությամբ կկազմվի յոթերորդ ձեռնոցի վրա գրված գոյականի սեռականը և այդպիսով գտնել ձեռնոցի զույգը
14. Կախի՛ր շապիկը 3 տեսակ - վերլուծական բարդ 5Մ. Տրված են պարանի վրա կախված երկու խումբ շապիկներ, որոնց վրա գրված բառերի հոգնակին կազմվում է -եր և -ներ վերջավորություններով: Պետք է որոշել հինգերորդ շապիկի վրա գրված բառի հոգնակիի կազմությունը և ըստ դրա նշել, թե ո՛ր պարանին պիտի կախել շապիկը:
15. Բառակապակցություննե՛ր կազմիր 3 տեսակ - վերլուծական բարդ 4.5Մ. Տրված գոյականները համապատասխան հոլովաձևերով պետք է կապել բայի հետ՝ կազմելով բառակապակցություններ
16. Հավաքի՛ր փազլը 3 տեսակ - վերլուծական բարդ 5Մ. Տրվածներից պետք է ընտրվեն այն բառերը, որոնք կարող են գործածվել թե՛ իբրև հասարակ, թե՛ իբրև հատուկ անուններ

Թեստեր

Թիվ Անվանումը Խորհուրդ տրվող ժամանակը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Առարկա, հատկանիշ, գործողություն ցույց տվող բառեր 00:10:00 միջին 16Մ. Առարկա, հատկանիշ, գործողություն ցույց տվող բառեր

Ստուգողական թեստեր (աշակերտներին հասանելի չէ):

Թիվ Անվանումը Խորհուրդ տրվող ժամանակը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Առարկա, հատկանիշ, գործողություն ցույց տվող բառեր 00:15:00 միջին 20Մ. Առարկա, հատկանիշ, գործողություն ցույց տվող բառեր
2. Առարկա, հատկանիշ, գործողություն ցույց տվող բառեր 00:20:00 միջին 29.5Մ. Առարկա, հատկանիշ, գործողություն ցույց տվող բառեր