
















Մեթոդական հանձնարարականներ
Տեսություն
Թիվ | Անվանումը | Նկարագրություն |
---|---|---|
1. | Արմատ և ածանց | Բառի կազմությունը (գործնականում բառի բաղադրիչների տարբերակում) |
Առաջադրանքներ
Թիվ | Անվանումը | Տիպը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Նշի՛ր պահանջվող բառը | 3 տեսակ - վերլուծական | հեշտ | 2Մ. | Առաջադրանքը նպաստում է սովորողների՝ արմատ և ածանց հասկացությունների մասին ունեցած գիտելիքների ամրապնդմանը |
2. | Նշի՛ր համապատասխան բառազույգը | 3 տեսակ - վերլուծական | հեշտ | 2Մ. | Սովորողները նախ գտնում են այն բառազույգերը, որոնց երկու բառերն ունեն նույն արմատը, ապա նշում են այն բառազույգը, որի երկու բառերի արմատները տարբեր են |
3. | Ո՞րը չպետք է գրեր Արան | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 2Մ. | Սովորողները պետք է որոշեն, թե որոնք են այն ածանցավոր բառերը, որոնց իկ կամ ակ ածանցը փոքրացուցիչ-փաղաքշական իմաստ է արտահայտում: Ապա նշեն այն բառը, որը վերջանում է իկ-ով կամ ակ-ով, սակայն այն ածանցավոր բառ չէ |
4. | Ո՞րն է արմատը | 3 տեսակ - վերլուծական | հեշտ | 2Մ. | Առաջադրանքը նպաստում է սովորողների՝ արմատի և ածանցի մասին ունեցած գիտելիքների ամրապնդմանը |
5. | Ո՞ր արմատից են առաջացել բառերը | 1 տեսակ - ճանաչողական | միջին | 3Մ. | Սովորողները պետք է որոշեն տրված բառաշարքի ընդհանուր արմատը և գրեն այն |
6. | Ո՞ր բառը կարող է այլ բառեր կազմել | 3 տեսակ - վերլուծական | միջին | 3Մ. | Սովորողները պետք է նշեն այն բառը, որը տրված բոլոր արմատներով կարող է կազմել բարդ բառեր |
7. | Կազմի՛ր բառեր | 1 տեսակ - ճանաչողական | միջին | 4Մ. | Սովորողները պետք է կազմեն բառեր «ջուր» արմատով և գրեն այդ բառերը |
8. | Գտի՛ր նույնածանց բառերը | 3 տեսակ - վերլուծական | միջին | 4Մ. | Տրված են երեք բառեր: Սովորողները պետք է գտնեն, թե այդ երեք բառերից ո՞ր երկուսն ունեն նույն ածանցը և նշեն դրանք |
9. | Շարունակի՛ր | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 5Մ. | Առաջադրանքը նպաստում է սովորողների՝ արմատի և ածանցի մասին ունեցած գիտելիքները գործնականում կիրառելու կարողությունների զարգացմանը |
10. | Քանի՞ բառ կա | 1 տեսակ - ճանաչողական | բարդ | 5Մ. | Սովորողները նախ պետք է հաշվեն, թե նույն ածանցը կամ նույն արմատն ունեցող քանի բառ կա, ապա նշեն այդ քանակին համապատասխանող թիվը |
11. | Կազմի՛ր բառ | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 5Մ. | Սովորողներն ընտրելով համապատասխան ածանցը՝ տրված արմատի հետ կկազմեն բառ և կգրեն այն |
12. | Գրի՛ր աղյուսակի համապատասխան սյունակներում | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 5Մ. | Առաջադրանքը նպաստում է սվորողների՝ արմատ և ածանց հասկացությունների մասին ունեցած գիտելիքների ամրապնդմանը |
Թեստեր
Թիվ | Անվանումը | Խորհուրդ տրվող ժամանակը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Վարժանք «Արմատ և ածանց» թեմայից | 00:12:00 | միջին | 18Մ. | Առաջադրանքները նպաստում են սովորողների՝ արմատ և ածանց հասկացությունների մասին ունեցած գիտելիքների կրկնությանը |
Ստուգողական թեստեր (աշակերտներին հասանելի չէ):
Թիվ | Անվանումը | Խորհուրդ տրվող ժամանակը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Տնային աշխատանք «Արմատ և ածանց» թեմայից | 00:15:00 | միջին | 24Մ. | Տնային աշխատանքը նպաստում է սովորողների՝ արմատ և ածանց հասկացությունների մասին ունեցած գիտելիքների ամրապնդմանը |
2. | Ստուգողական աշխատանք «Արմատ և ածանց» թեմայից | 00:12:00 | միջին | 20Մ. | Աշխատանքը նպաստում է սովորողների՝ արմատ և ածանց հասկացությունների մասին ունեցած գիտելիքների ստուգմանը |