Արմատ և ածանց
Գիտենք չէ՞, որ ծառերն ունեն արմատներ և ճյուղեր:
Բառերն էլ ունեն արմատներ և ճյուղեր՝ այ, այսպես.
Նկարին նայելով տեսնում ենք, որ արև արմատից ստացվում է արևային, արևելք, արևաշող, արևոտ բառերը:
Արմատը բառի հիմնական իմաստն արտահատող մասն է, հիմքը: Նրա վրա կառուցվում են այլ բառեր:
Օրինակ՝ թագ արմատից ունենք թագավոր, անթագ, թագուհի բառերը:
Բառերի մեջ արմատի վերջում կամ սկզբում կարող են լինել մասնիկներ, որոնք փոխում են բառի իմաստը: Դրանք կոչվում են ածանցներ:
Օրինակ՝ տուն-անտուն, համ-անհամ, խմոր-խմորեղեն: