
















Մեթոդական հանձնարարականներ
Տեսություն
Թիվ | Անվանումը | Նկարագրություն |
---|---|---|
1. | Պատմություն: Նախադասություն | Պատմություն:Նախադասություն |
Առաջադրանքներ
Թիվ | Անվանումը | Տիպը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Գտի՛ր պակասող դրվագը | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 2Մ. | Սովորողները պատմություն են հորինում թեմատիկ նկարի շուրջ: Նրանք որոշում են, թե որ դրվագներից է բաղկացած նկար-պատմությունը և նշում այն դրվագը, որը պակասում է թեմատիկ նկարում: |
2. | Գտի՛ր տարբերությունը | 3 տեսակ - վերլուծական | հեշտ | 2Մ. | Առաջադրանքի կատարումը համադրելու և հակադրելու, այսինքն՝ համեմատելու մտավոր գործողություն է, որը շատ արդյունավետ է կրտսեր դպրոցականի իմացական ակտիվության խթանման և նրա ընդհանրացնող մտածողության զարգացման համար: Սովորողները պետք է նշեն, թե որ զույգի նկարներն են միմյանցից տարբերվում: |
3. | Ո՞ր դրվագն է առանձնացված | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 2Մ. | Սովորողները պատմություն են հորինում թեմատիկ նկարի շուրջ: Նրանք որոշում են, թե որ դրվագներից է բաղկացած նկար-պատմությունը և նշում այն դրվագը, որն առանձնացված է տրված նկար-պատմությունից: Այդպիսով, առաջադրանքը զարգացնում է երեխաների՝ նախադասությունները պատմությունից առանձնացնելու ունակությունները: |
4. | Գտի՛ր «ավելորդը» | 3 տեսակ - վերլուծական | միջին | 3Մ. | Առաջադրանքի կատարման համար սովորողներն ուշադիր դիտում են նկար-պատմությունը, տրված նկար-նախադասությունները և նշում այն նկար-նախադասությունը, որն «ավելորդ է», այսինքն՝ առանձնացված չէ այդ նկար-պատմությունից: |
5. | Ո՞ր գծապատկերն է համապատասխանում | 3 տեսակ - վերլուծական | միջին | 4Մ. | Պատմության գծապատկերը մեծ ուղղանկյուն է, որը բաժանված է մասերի: Նախադասության գծապատկերն ուղղանկյուն է, որի սկիզբը տրվում է մի փոքր հոծ գծով և բարձր (քանի որ նախադասությունը սկսվում է մեծատառով): Իսկ ուղղանկյան վերջում դրվում է երկու կետ (վերջակետ): |
6. | Ուշադի՛ր դիտիր նկարը | 1 տեսակ - ճանաչողական | միջին | 4Մ. | Առաջադրանքը նպաստում է դիտողունակության զարգացմանը: Երեխաները, հաշվելով պահանջվող առարկաների քանակը, նաև զարգացնում են հաշվողական կարողությունները: Նրանք, ոչ միայն հաշվում են, այլև պատմություններ են հորինում նկարի շուրջ՝ զարգացնելով երևակայությունը և ստեղծագործական կարողությունները: |
7. | Ընտրի՛ր համապատասխան նկար-նախադասությունը | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 5Մ. | Երեխան պետք է գտնի այն ընդհանուր զուգորդական կապը, որով այդ պատկերները խմբավորվել են: Ապա նշի այն պատկերը, որը նույնպես զուգորդվում է այդ պատկերների հետ և կարելի է տեղադրել դատարկ վանդակում: |
8. | Նկար-պատմություն: Նկար-նախադասություն | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 5Մ. | Առաջադրանքի կատարումը կնպաստի, որ սովորողներն ավելի լիարժեք ընկալեն նկար-պատմության և նկար-նախադասության տարբերությունները: Հասկանան, որ նկար-նախադասությունները նկար-պատմության մասերն են: Սովորողները պետք է նշեն այն նկարների զույգը, որի նկար-նախադասությունն առանձնացված է նկար-պատմությունից: |
9. | Դասավորի՛ր ճիշտ հաջորդականությամբ | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 6Մ. | Սովորողը պետք է նշի այն շարքը, որտեղ նկարները դասավորված են տրամաբանական հաջորդականությամբ: |