Ուշադրություն
Այս բաժնի առաջադրանքների միջոցով սովորողները պատմություններ են հորինում նկարների շուրջ: Հարցերի օգնությամբ պատմությունից առանձնացնում են մասերը: Բացատրվում է, որ այդ մասերից յուրաքանչյուրը պատմության բովանդակության հետ կապված մեկ միտք է արտահայտում: Այնուհետև միտք բառի փոխարեն սովորողները սովորում են օգտագործել նախադասություն բառը: Ի վերջո, ներմուծվում է այն գաղափարը, որ նախադասությունները խոսքի առանձին միավորներ են:
Պատմության և նախադասության մասին գաղափարները տրվում են նկար-պատմությունների և նկար-նախադասությունների ու դրանց համապատասխան գծապատկերների միջոցով: Նկար-պատմություններն այն նկարներն են, որոնց բովանդակությունը կարելի է արտահայտել պատմությամբ, իսկ նկար-նախադասություններն այն նկարներն են, որոնց բովանդակությունը կարելի է արտահայտել մեկ նախադասությամբ:
Օրինակ
Այսպես.
պատմություն - -- ,
նախադասություն ---