Մեթոդական հանձնարարականներ

Տեսություն

Թիվ Անվանումը Նկարագրություն
1. Հայերենի հնչյունները Հայերենի հնչյունները. ձայնավոր և բաղաձայն հնչյուններ

Առաջադրանքներ

Թիվ Անվանումը Տիպը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Որոշի՛ր ավելորդը 3 տեսակ - վերլուծական հեշտ 1Մ. Ճանաչողական բնույթի առաջադրանք է ձայնավոր և բաղաձայն հնչյունների վերաբերյալ: Սովորողներիը որոշելով, թե տրված տառերին համապատասխանող հնչյունները բաղաձայն են, թե ձայնավոր՝ ընտրում են այն միակ հնչյունը, որը տարբերվում է մյուսներից:
2. Քանի՞ բաղաձայն ու ձայնավոր կա 3 տեսակ - վերլուծական հեշտ 3Մ. Առաջադրանքը կատարելիս սովորողները կրկնում են ձայնավոր և բաղաձայն հնչյունների մասին ունեցած գիտելիքները՝ որոշելով, թե քանի ձայնավոր կամ բաղաձայն հնչյուն կա տրված բառում:
3. Ո՞ր հնչյունն է կրկնվում 3 տեսակ - վերլուծական հեշտ 2Մ. Սովորողները պետք է նախ անվանեն պատկերները, ապա այդ անվանումները հնչյունային վերլուծության ենթարկելով որոշեն այն հնչյունը, որը կրկնվում է բոլոր անուններում:
4. Գնացքի «ուղևորները» 3 տեսակ - վերլուծական միջին 4Մ. Առաջադրանքը կատարելիս սովորողները գործնականում կիրառում են իրենց գիտելիքները ձայնավոր և բաղաձայն հնչյունների վերաբերյալ:
5. Ճի՞շտ է, որ... 2 տեսակ - մեկնաբանական միջին 4Մ. Առաջադրանքը նպաստում է ձայնավորների (է-ե, օ-ո, ը) ուղղագրության վերաբերյալ ունեցած գիտելիքները գործնականում կիրառելու կարողությունների ամրապնդմանը: Ինչպես նաև սովորողները խորացնում են իրենց գիտելիքները «հնչյուն» և «տառ» հասկացությունների վերաբերյալ:
6. Գրի՛ր պատկերի անունը 1 տեսակ - ճանաչողական միջին 4Մ. Սովորողները նախ անվանում են պատկերները, ապա այդ անվանումները հնչյունային վերլուծության են ենթարկում, որպեսզի կատարեն առաջադրված պահանջը:
7. Ընտրի՛ր ձայնավորով և բաղաձայնով սկսվող բառերը 3 տեսակ - վերլուծական բարդ 5Մ. Առաջադրանքը նպաստում է ձայնավոր և բաղաձայն հնչյունների մասին ունեցած գիտելիքները գործնականում կիրառելու կարողությունների զարգացմանը; Սովորողներն ընտրելով պահանջվող բառը՝ կատարում են ընդօրինակման բնույթի արտագրություն (արտագրում են ընտրած բառը):
8. Արտագրի՛ր՝ ըստ այբբենական հաջորդականության 3 տեսակ - վերլուծական բարդ 5Մ. Ճանաչողական բնույթի առաջադրանք է, որի կատարման ընթացքում սովորողները որոշում են, թե, ըստ բառերի առաջին տառերի այբբենական հաջորդականության, ինչ հերթականությամբ պետք է գրել տրված բառերը: Ապա կատարում են ընդօրինակման բնույթի արտագրություն՝ այդ հաջորդականությամբ գրելով բառերը:
9. Աղյուսակում արտագրի՛ր 3 տեսակ - վերլուծական բարդ 6Մ. Առաջադրանքը նպաստում է սովորողների՝ ձայնավոր և բաղաձայն հնչյունների մասին ունեցած գիտելիքները գործնականում կիրառելու կարողությունները: