Հայերենի հնչյունները. ձայնավոր և բաղաձայն հնչյուններ
Մեր խոսքը կազմված է բառերից, իսկ բառերը՝ հնչյուններից:
Հնչյունը բառի ամենափոքր մասնիկն է, որն արտասանվում է և լսվում:
Հնչյունները լինում են երկու տեսակ՝ ձայնավոր և բաղաձայն: Հայերենն ունի \(6\) ձայնավոր և \(30\) բաղաձայն հնչյուն:
Ձայնավոր հնչյուններն են՝ ա, ու, ի, է, օ, ը:
Բաղաձայն հնչյուններն են՝ բ, գ, դ, զ, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, փ, ք, ֆ:
Է հնչյունի համար ունենք երկու տառ՝ է և ե:
Օ հնչյունի համար ևս ունենք երկու տառ՝ օ և ո:
Շատ բառերում ը հնչյունը լսվում է, բայց չի գրվում. գընդակ-գնդակ, մանըր-մանր: