Մեթոդական հանձնարարականներ

Տեսություն

Թիվ Անվանումը Նկարագրություն
1. Բառակապակցություն, նախադասություն, տեքստ Բառակապակցություն, նախադասություն, տեքստ

Առաջադրանքներ

Թիվ Անվանումը Տիպը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Նշի՛ր բառերի քանակը 1 տեսակ - ճանաչողական հեշտ 1Մ. Առաջադրանքը նախ նպաստում է սովորողների՝ նախադասությունների ընթերցման կարողությունների զարգացմանը: Ապա նրանք որոշում են նախադասության կազմում գրված բառերի քանակը և նշում այն թիվը, որը համապատասխանում է այդ քանակին:
2. Ճի՞շտ է գրել Բուրատինոն 1 տեսակ - ճանաչողական հեշտ 2Մ. Առաջադրանքը նպաստում է նախադասությունների ընթերցման կարողությունների զարգացմանը: Առաջադրանքը կատարելիս սովորողները կրկնում են նաև բաղաձայն և ձայնավոր հնչյունների մասին ունեցած գիտելիքները:
3. Փղիկն ու Առյուծիկը 3 տեսակ - վերլուծական հեշտ 3Մ. Առաջադրանքը կատարելիս սովորողները տարբերակում են բառն ու բառակապակցությունները: Առաջադրանքը նպաստում է նաև բառերի և բառակապակցությունների ընթերցման կարողությունների զարգացմանը:
4. Բառաշղթա 3 տեսակ - վերլուծական միջին 5Մ. Առաջադրանքը նպաստում է բառակապակցությունների ընթերցելու և գրելու կարողությունների զարգացմանը:
5. Ճի՞շտ է գրել Թզուկը 2 տեսակ - մեկնաբանական միջին 5Մ. Առաջադրանքը նպաստում է տեքստ ընթերցելու կարողությունների զարգացմանը: Սովորողները նախ ընթերցում են տեքստը, ապա համեմատում են թզուկի գրած տեքստի հետ և նշում՝ ճի՞շտ է, թե՞սխալ:
6. Նշի՛ր բառը, բառակապակցությունը, նախադասությունը 2 տեսակ - մեկնաբանական միջին 4Մ. Առաջադրանքը նպաստում է սովորողների լեզվական տարբեր միավորները (բառը, բառակապակցությունը, նախադասությունը) տարբերակելու կարողությունների զարգացմանը:
7. Սլաքների օգնությամբ կարդա՛ նախադասությունը 3 տեսակ - վերլուծական բարդ 6Մ. Առաջադրանքը նպաստում է սովորողների՝ նախադասություն կազմելու, ընթերցելու և գրելու կարողությունների զարգացմանը:
8. «Հավաքի՛ր» հեռախոսահամարը 2 տեսակ - մեկնաբանական բարդ 6Մ. Առաջադրանքը նպաստում է բառակապակցություններ ընթերցելու և գրելու կարողությունների զարգացմանը: Սովորողները նախ վանկերը միավորելով ստանում են բառեր, ապա բառերը կապակցելով՝ բառակապակցություններ և գրում դրանք:
9. Ուշադի՛ր դիտիր նկարը 2 տեսակ - մեկնաբանական բարդ 8Մ. Առաջադրանքը նպաստում է դիտողունակության, վերլուծական մտածողության զարգացմանը; Սովորողներն ուշադիր դիտում են նկարը և պատասխանում նկար-պատմության շուրջ տրված հարցերին: