Բառակապակցություն, նախադասություն, տեքստ
Բառակապակցություն, նախադասություն, տեքստ գրելու և ընթերցելու մշակումն այբբենական փուլի կարևորագույն խնդիրներից է: Բառակապակցության միջոցով սովորողը գիտակցում է բառերի միջև գոյություն ունեցող տրամաբանական կապերը, ընկալում է այն իբրև միասին որոշակի առոգանությամբ արտասանվող բառերի ամբողջություն:
Տեքստի ընթերցումը ևս իր առանձնահատկությունն ունի: Այստեղ տառի, վանկի ու բառի փոխարեն ընկալման միավորներ են դառնում ամբողջական նախադասությունները, որոնց ընկալումն ու միմյանց հետ կապակցումը սովորողի համար լուրջ դժվարություն է ներկայացնում: