Երկու տասնորդական կոտորակների արտադրյալը
Երկու տասնորդական կոտորակներ բազմապատկելու համար պետք է՝

1) թվերը բազմապատկել`  անտեսելով ստորակետները

2) արտադրյալում աջից ստորակետով անջատել այնքան թվանշան, որքան թվանշան կա ստորակետից հետո երկու կոտորակներում միասին
Բազմապատկենք \(11,1\) և \(0,2\) թվերը: Թվերը բազմապատկում ենք՝ անտեսելով ստորակետները: Ստանում ենք՝ \(111 · 2 = 222\): Ստորակետով աջից անջատենք երկու թվանշան (յուրաքանչյուր կոտորակում ստորակետից հետո կա մեկական թվանշան՝ միասին կա երկու թվանշան)՝ \(11,1 · 0,2 = 2,22:\)
 
Դիտարկենք ևս երկու օրինակ՝
  
\(753,4 · 0,01 = 7,534\)
 
\(0,3  · 20,1 =  6,03\)
 
Եթե արդյունքում ստացվում է ավելի քիչ թվանշան, քան պետք է անջատել ստորակետից հետո, ապա արտադրյալի վերջում կցագրում են զրո կամ մի քանի զրոներ:
 
\(753,4 · 0,001 =0,7534\)
 
\(41,37 · 0,001 = 0,04137\)
 
\(0,25 · 0,03 = 0,0075\)
 
Մեծ թվերը բազմապատկելիս կիրառում են «սյունակով» բազմապատկման եղանակը՝
 
231,24,5=1040,40=1040,4231,24,5¯11560+9248¯1040,40
Աղբյուրները
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 6-րդ դասարան, ՄԱՆՄԱՐ, 2012: