Տասնորդական կոտորակի բազմապատկումը 10, 100, 1000,... թվերով
Գտնենք \(77,14 · 10\) արտադրյալը: Սկզբում բազմապատկենք \(7714\) և \(10\) թվերը:
 
Ստանում ենք՝ \(7714  · 10 = 77140\)
  
Աջից անջատենք երկու թվանշան՝ \(77,14 · 10 = 771,40 = 771,4\)

Այսպիսով, \(77,14\) և \(10\) թվերը բազմապատկելիս պետք է ստորակետը մեկ նիշով տեղափոխել դեպի աջ:
Նույն ձևով եզրակացնում ենք, որ \(77,14\)  և \(100\) թվերը բազմապատկելիս պետք է ստորակետը դեպի աջ տեղափոխել երկու թվանշանով: Ստանում ենք՝ \(7714\) թիվը:
Տասնորդական կոտորակը \(10\)-ով, \(100\)-ով, \(1000\)-ով, ... , բազմապատկելու համար պետք է ստորակետը դեպի աջ տեղափոխել այնքան նիշերով, որքան զրոներ կան արտադրիչում ՝մեկից հետո:
15,0982 · 10 =150,982703,4 · 100 = 703,40 · 100 = 703400,091 · 1000 = 0091 = 91 
Աղբյուրները
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 6-րդ դասարան, ՄԱՆՄԱՐ, 2012: