Հավասար համարիչներով կոտորակների համեմատումը
Դիտարկենք հավասար համարիչների դեպքը:
Եթե առարկան բաժանվում է ավելի շատ մասերի, ապա յուրաքանչյուր ստացված մաս ավելի փոքր է լինում:
Օրինակ՝
Հետևաբար, մի քանի «փոքր» կտորներ միասին ավելի փոքր են, քան նույն թվով «մեծ» կտորները միասին՝
Պիցան բաժանել են \(10\) հավասար մասերի: | Պիցան բաժանել են \(6\) հավասար մասերի: |
\(3\) մասերը պիցայի կեսից քիչ են: | \(3\) մասերը հավասար են պիցայի կեսին: |
Երկու հավասար համարիչներով կոտորակներից ավելի փոքր է այն կոտորակը, որի հայտարարը ավելի մեծ է և ավելի մեծ է այն կոտորակը, որի հայտարարը ավելի փոքր է:
Ուշադրություն
Հավասար համարիչներով կոտորակները համեմատելիս՝ համեմատում են նրանց հայտարարները:
Աղբյուրները
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 5-րդ դասարան, Մակմիլան-Արմենիա, 2006: