Ուղղանկյան մակերեսը
mak.png
Ուղղանկյան մակերեսը հավասար է նրա կից կողմերի արտադրյալին:
Մակերեսները չափելու համար օգտվում են նրանց հիմնական հատկություններից:
1. Հավասար բազմանկյունների մակերեսները հավասար են:
 
2. Եթե պատկերը կազմված է մի քանի մասերից, ապա նրա մակերեսը հավասար է այդ մասերի մակերեսների գումարին:
Օրինակ
1. Այս ուղղանկյան մակերեսը հավասար է երկու քառակուսիների մակերեսների գումարին:
 
mmmm.png
Հատկությունը ճիշտ է նաև ավելի բարդ պատկերների համար:
Օրինակ
2. Այս հնգանկյան մակերեսը հավասար ուղղանկյան և երեք եռանկյունների մակերեսների գումարին: 
Summa.png
Մակերեսի չափման միավորները
Որպես մակերեսի չափման միավոր ընդունում են այն քառակուսու մակերեսը, որի բոլոր կողմերը հավասար են \(1\) երկարության չափման միավորի:
 
Սովորաբար օգտագործում են քառակուսի միլիմետրը՝ \(1\) մմ², քառակուսի սանտիմետրը՝ \(1\) սմ², քառակուսի դեցիմետրը՝ \(1\) դմ², քառակուսի մետրը՝ \(1\) մ², քառակուսի կիլոմետրը՝ \(1\) կմ²:
 
Մակերեսի չափման մի միավորից կարելի է անցնել մյուսին, օգտագործելով հետևյալ հավասարությունները՝ 
 
1սմ2=10մմ10մմ=100մմ21մ2=100սմ100սմ=10000սմ21կմ2=100000սմ100000սմ=10000000000սմ2
Աղբյուրները
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 5-րդ դասարան, Մակմիլան-Արմենիա, 2006: