Ուղղանկյուն
Ուղղանկյունը երկրաչափական պատկեր է, որն ունի 4 չորս կողմ և որի բոլոր անկյունները ուղիղ են (դրա համար էլ այն կոչվում է ուղղանկյուն):
Եթե հատվածով միացնել ուղղանկյան այն երկու կողմերը, որոնք նույն կողմի ծայրակետեր չեն, ապա այդպիսի հատվածը կոչվում է անկյունագիծ:
 
Ուղղանկյունն ունի \(2\) անկյունագիծ:
 
Taisnstura_elementi.png
 
Ուղղանկյունը նշանակում են չորս գագաթների լատիներեն մեծատառերով: Կարելի է սկսել ցանկացած գագաթի տառից, բայց գագաթների հերթականությունը պետք է պահպանել:
Օրինակ
Գծագրի նկարագիրը:
  1. գծված է \(ABDC\) ուղղանկյունը:
  2. \(AB\)-ն ու \( CD\)-ն, ինչպես և՝ \(AC\)-ն ու \(BD\)-ն ուղղանկյան հանդիպակաց կողմերն են, 
  3. \(AD\)-ն և \(BC\)-ն ուղղանկյան անկյունագծերն են, որոնք հատվում են \(O\) կետում:
Suns2.png
 
Ուղղանկյան հատկությունները:
 
1. Ուղղանկյան հանդիպակաց կողմերը հավասար են, հետևաբար՝ ուղղանկյան պարագիծը որոշվում է \(P = 2·(a+b)\) բանաձևով: \(a\)-ն և \(b\)-ն ուղղանկյան կից կողմերն են:  
 
2. Ուղղանկյան անկյունագծերը հավասար են:
 
3. Ուղղանկյան մակերեսը հավասար է կից կողմերի արտադրյալին՝ \(S = a·b\)
Աղբյուրները
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 5-րդ դասարան, Մակմիլան-Արմենիա, 2006: