Խառը թվերի գումարումն ու հանումը
Խառը թվերը գումարելու համար պետք է՝
  • կոտորակային մասերը բերել ամենափոքր ընդհանուր հայտարարի 
  • առանձին գումարել ամբողջ և կոտորակային մասերը, 
  • եթե անհրաժեշտ է, կրճատել կոտորակային մասը,   
  • եթե կոտորակային մասերի գումարն անկանոն կոտորակ է, ապա դրանից անջատել իր ամբողջ մասը և գումարել այն ամբողջ մասերի գումարին
Օրինակ 1.
 
514+7122=514+724=121+24=1234
 
Երկրորդ խառը թվի համարիչն ու հայտարարը բազմապատկեցինք \(2\) լրացուցիչ արտադրիչով: Առանձին գումարեցինք ամբողջ և կոտորակային մասերը:
 
Օրինակ 2.
 
9325+2710=9610+2710=116+710=111310=12310
 
Այս օրինակում կոտորակային մասերի գումարը անկանոն կոտորակ է՝ 1310: Պետք է անջատել դրա ամբողջ մասը՝ 
 
1310=1+310=1310 և գումարել այն ամբողջ մասերի գումարին՝
 
111310=11+1310=11+1310=12310
Խառը թվերը հանելու համար պետք է՝
  • կոտորակային մասերը բերել ամենափոքր ընդհանուր հայտարարի,
  • եթե նվազելիի կոտորակային մասը փոքր է հանելիի կոտորակային մասից, ապա ամբողջ մասից «պարտք վերցնել» \(1\),
  • առանձին հանել ամբողջ և կոտորակային մասերը,
  • եթե անհրաժեշտ է, կրճատել կոտորակային մասը:
Օրինակ 3.
  
72432712=78122712=58712=5112
 
Առաջին խառը թվի համարիչն ու հայտարարը բազմապատկեցինք \(4\) լրացուցիչ արտադրիչով: Առանձին հանեցինք ամբողջ և կոտորակային մասերը:
 
Օրինակ 4.
 
143375273=1492151421=13302151421=8301421=81621
 
Այս դեպքում նվազելիի կոտորակային մասը՝ 921-ը, փոքր է հանելիի կոտորակային մասից՝ 1421 -ից, ուստի՝ մենք ամբողջ մասից «պարտք վերցրինք» \(1\)՝
 
1492151421=1321+92151421=13302151421
Աղբյուրները
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 5-րդ դասարան, Մակմիլան-Արմենիա, 2006: