Ժամացույց
Քեզ արդեն ծանոթ են ժամանակի չափման հիմնական միավորները՝ վայրկյանը, րոպեն, ժամը:
\(1\) ժ \(=\) \(60\) ր
\(1\) ր \(=\) \(60\) վ
Այս երկու հավասարություններից բխում է հետևյալ հավասարությունը՝
\(1\) ժ \(=\) \(60\) ր \(=\) \(60 · 60\) վ \(=\) \(3600\) վ
Ժամանակի չափման խոշոր միավորները՝ ամիսը, շաբաթը, օրը հաշվում են օրացույցի օգնությամբ:
Ավելի փոքր միավորների չափման համար (ժամ, րոպե, վայրկյան) օգտագործում են ժամացույցը և վայրկյանաչափը:
Ձեռքի ժամացույց Վայրկյանաչափ Էլեկտրոնային ժամացույց
Ժամացույցի վրա կատարված են \(12\) խոշոր բաժանումներ՝ \(1\)-ից \(12\)-ը:
Իրար հաջորդող խոշոր բաժանումների միջև կատարված են \(5\) մանր բաժանումներ:
Ժամացույցն ունի մեծ և փոքր երկու սլաք:
Մեծ սլաքը ցույց է տալիս րոպեները, իսկ փոքր սլաքը՝ ժամերը:
Ուշադրություն
\(1\) ժամում մեծ սլաքը (րոպեների) կատարում է մի ամբողջ պտույտ, իսկ փոքրը սլաքը (ժամերի) տեղաշարժվում է մեկ խոշոր բաժանման չափով:
Վերևի նկարում ժամերի սլաքը ցույց է տալիս \(8\)-ի վրա, իսկ րոպեների սլաքը՝ \(12\)-ի:
Ժամացույցը ցույց է տալիս, որ ժամը ուղիղ \(8\)-ն է:
Ներքևի նկարում ժամերի սլաքը գտնվում է \(3\)-ի և \(4\)-ի միջև, իսկ րոպեների սլաքը ցույց է տալիս \(6\)-ը:
Այս ժամացույցը ցույց է տալիս \(3\) ժամ \(30\) րոպե (երեքանց կես):
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Ռ. Սարգսյան, Մաթեմատիկա 4-րդ դասարան, Զանգակ, 2013