Ժամանակի չափման միավորներ
Դու արդեն ծանոթ ես ժամանակի չափման որոշ միավորներին:
Շարժման խնդիրներ լուծելիս որպես ժամանակի չափման միավոր մենք հիմնականում օգտագործեցինք ժամը և րոպեն:
Դրանք կարճ գրում ենք այսպես՝
ժամ = ժ
րոպե = ր
Ավելի կարճ ժամանակահատվածներ դիտարկելիս պահանջվում են չափման ավելի փոքր միավորներ:
Օրինակ՝ կարճ երկարությունների լողի մրցումների ժամանակ անիմաստ է օգտագործել ժամն ու րոպեն:
Այս դեպքերում օգտագործում են վայրկյանը (նույնիսկ ավելի փոքր միավորներ):
Գրում ենք այսպես՝
վայրկյան = վ
Հաճախ կարևոր են ժամանակի խոշոր միավորները:
Օրինակ՝ երբ դու ձմռանը ուզում ես պարզել, թե ե՞րբ է գալու գարունը, ապա դու հաշվում ես օրերը, շաբաթները, ամիսները:
Նույնը դու անում ես, երբ ուզում ես պարզել, թե որքա՞ն ժամանակ է մնացել մինչև արձակուրդների վերջը:
Կան ժամանակի չափման առավել խոշոր միավորներ, իսնչպիսին են՝ տարին և դարը:
Այս միավորներին մենք կանդրադարնանք հաջորդ թեմայում:
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Ռ. Սարգսյան, Մաթեմատիկա 4-րդ դասարան, Զանգակ, 2013