Երկարության չափման միավորներ
Շարժման խնդիրներ լուծելիս՝ որպես ճանապարհի չափման միավոր, մենք հիմնականում օգտագործեցինք կիլոմետրը և մետրը:
Դրանք կարճ գրում ենք այսպես՝
կիլոմետր = կմ
մետր = մ
Ավելի կարճ երկարություններ դիտարկելիս պահանջվում են չափման ավելի փոքր միավորներ:
Օրինակ՝ երեխայի հասակը չափելիս անիմաստ է օգտագործել կիլոմետրն ու մետրը:
Այս դեպքերում օգտագործում են սանտիմետրն ու դեցիմետրը:
Դրանք կարճ գրում ենք այսպես՝
դեցիմետր = դմ
սանտիմետր = սմ
Սակայն որոշ՝ ավելի ճշգրիտ չափումների դեպքերում, այս միավորները ևս չեն փրկում և պահանջվում են էլ ավելի փոքր միավորներ:
Դրանցից է միլիմետրը:
Կարճ գրում ենք՝ միլիմետր = մմ:
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Ռ. Սարգսյան, Մաթեմատիկա 4-րդ դասարան, Զանգակ, 2013