Կապը չափման միավորների միջև
Հիշենք երկարության չափման միավորները՝ կիլոմետրը, մետրը, դեցիմետրը, սանտիմետրը և միլիմետրը:
1 կմ = 1000 մ
1 մ = 100 սմ
1 դմ = 10 սմ
1 սմ = 10 մմ
Իրական կյանքում որոշակի երկարություններ չափելիս պետք է լինում դրանց միաժամանակ օգտագործումը:
Հազվագյուտ է պատահում, որ երկու քաղաքների միջև ճշգրիտ հեռավորությունը տրվի միայն կիլոմետրերով, օրինակ՝ \(300\) կմ:
Ավելի հաճախ այդ հեռավորությունը կիլոմետրերից բացի պարունակում է նաև որոշ քանակությամբ մետրեր, օրինակ՝ \(300\) կմ և \(74\) մ:
Աշակերտների հասակները հիմնականում մեծ են \(1\) մ-ից և փոքր են \(2\) մ-ից:
Ուրեմն, պետք են սանտիմետրեր, օրինակ՝ \(1\) մ և \(48\) սմ:
Դիտարկենք ներքևի նկարի վրա նշված \(OM\) հատվածը և քանոնի միջոցով չափենք դրա երկարությունը:
Տեսնում ենք, որ \(OM\) հատվածի երկարությունը մեծ է \(6\) սմ-ից և փոքր է \(7\) սմ-ից:
Ուրեմն, այս հատվածի երկարությունը չափելու համար կպահանջվի չափման ավելի փոքր միավոոր՝ միլիմետրը:
\(OM\) հատվածի երկարությունը կլինի \(6\) սմ և \(7\) մմ:
Քանի որ \(1\) սմ \(= 10\ \)մմ, ապա \(6\) սմ \(= 60\ \)մմ:
Ուրեմն, \(6\) սմ \(7\) մմ երկարությունը հավսար է \(67\) մմ-ի:
Պատասխան՝ \(OM = 6\) սմ \(7\) մմ \(= 67\ \)մմ:
Այսպիսով, եթե ուզում ենք պատասխանը ներկայացնել չափման միայն մեկ միավորի տեսքով, ապա այն պետք է գրել առավել փոքր միավորի միջոցով:
Ուրեմն, պետք է պարզել կապը մեծ և փոքր միավորների միջև:
1 դմ = 10 սմ = 100 մմ
1 մ = 10 դմ = 100 սմ = 1000 մմ
1 կմ = 1000 մ = 100000 սմ
Միլիմետրը մեր դիտարկած միավորներից ամենափոքրն է:
Ուշադրություն
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Ռ. Սարգսյան, Մաթեմատիկա 4-րդ դասարան, Զանգակ, 2013