Բազմանիշ թվի գրառումը 
20571109_l.jpg
Կախված թվի գրառման թվանշանների քանակից՝ թվերը կոչվում են միանիշ և բազմանիշ (երկնիշ, եռանիշ, քառանիշ, հնգանիշ, վեցանիշ....և այլն)
Չորս թվանշանով գրվող թվերը կոչվում են քառանիշ թվեր:
Օրինակ
\(4517\), \(5680\), \(8000\), \(9007\), \(7638\), \(1000\), \(5500\)...
Հինգ թվանշանով գրվող թվերը կոչվում են հնգանիշ թվեր:
Օրինակ
\(54657\), \(30000\), \(56230\), \(90004\), \(70025\), \(20233\)...
Վեց թվանշանով գրվող թվերը կոչվում են վեցանիշ թվեր:
Օրինակ
\(100000\), \(154546\), \(400800\), \(900001\), \(605703\)...
Կրկնենք...
\(11\)-ից մինչև \(99\) թվերի անունները գրվում են միասին, մի բառով` երեսունյոթ, ութսունհինգ:  
Ուշադրություն
\(9\) և \(10\) թվերի անունները վերջում ունեն ն կամ ը տառերը` ինն, ինը և տասն, տասը:
Օրինակ
քսանինըիննսունինը                                  
երեսունինը                           իննսունյոթ
չորս հարյուր ինը
ինը հարյուր իննսունմեկ
տասը    տասնութ
տասնյոթ   տասնչորս
\(101\)-ից սկսած թվերի անունները գրվում են առանձին:
Օրինակ
երեսունչորս հազար հինգ հարյուր տասներկու
վաթսունհինգ հազար հինգ հարյուր քսանութ
երեք հարյուր հազար յոթ հարյուր քառասունչորս
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա.Աբրահամյան, Վ. Հովհաննիսյան, Ա. Հարությունյան, Գ.Ղարաբեկյան, Ա. Ղազարյան,  Մ. Ի. Մորո, Մ. Ա. Բանտովա  (մաթեմատիկա 3-րդ դասարան)