Թվի գրության երկրորդ դաս
Քանի՞ կարգ է պարունակում երկրորդ դասը.
1-22.png
Թվի գրառման մեջ միավորների, տասնյակների և հարյուրակների կարգերը միասին կազմում են միավորների դասը:
  
Թվի գրառման մեջ հազարյակների, տասհազարյակների և հարյուրհազարյակների կարգերը միասին կազմում են հազարյակների դասը:
Քառանիշ, հնգանիշ, վեցանիշ թիվը կարդալիս նախ անվանում ենք հազարյակների քանակն ու այդ դասի անվանումը (հազար), ապա` միավորների դասի միավորների քանակը:
 
 Կարդացվում է Գրվում է
\(2\) հազար \(318\)
\(63\) հազար \(857\)
\(527\) հազար \(128\)
\(2 318\)   
\(63 857\)
\(527 128\)

  Կարդացվում է
 Գրվում է
\(645\) հազար \(37\)
\(35\) հազար \(9\)
\(567\) հազար 
\(645 037\)
\(35 009\)
\(567 000\)
 
Դու արդեն գիտես, որ յուրաքանչյուր բնական թիվ կարելի է ներկայացնել կարգային գումարելիների գումարի տեսքով:
Թվի գրության յուրաքանչյուր թվանշան ցույց է տալիս տվյալ կարգում կարգային միավորների քանակը:
1-111.png
Դասերի բաժանումը պետք է սկսել աջից` \(3\)-ական թվանշաններով:
Օրինակ
\(465 362\) - չորս հարյուր վաթսունհինգ հազար երեք հարյուր վաթսուներկու
\(600 007\) - վեց հարյուր հազար յոթ 
Աղբյուրները
Մ.Ի.Մորո, Մ.Ա.Բանտովա, Ս.Մկրտչյան,Ս. Իսկանդարյան, Ա.Աբրահամյան,Վ.Հովհաննիսյան, Ս.Հարությունյան