Գումարում տասնյակի փոխանցմամբ
Գումարենք \(347\) և \(236\) թվերը:
 
1. \(347\) և \(236\) թվերը ներկայացնենք կարգային գումարելիների գումարի տեսքով և գրենք իրար տակ՝
 
\(347\) \(=\) \(3\) հարյուրյակ \(+\) \(4\) տասնյակ \(+\) \(7\) միավոր
\(+\)
\(236\) \(=\) \(2\) հարյուրյակ \(+\) \(3\) տասնյակ \(+\) \(6\) միավոր
 
2. Գումարենք թվերի միավորները՝ \(7\) \(+\) \(6\) \(=\) \(13\) \(=\) \(1\) տասնյակ \(+\) \(3\) միավոր:
 
Ստացածը կարդում ենք այսպես՝  \(3\) միավոր և \(1\)-ը՝ մտքում:
 
3. Գումարենք թվերի տասնավորները՝ \(4\) \(+\) \(3\) \(=\) \(7\) և ավելացնենք նախորդ քայլից մտքում պահած \(1\)-ը՝ \(7\) \(+\) \(1\) \(=\) \(8\)
 
4. Գումարենք թվերի հարյուրավորները՝ \(3\) \(+\) \(2\) \(=\) \(5\)
 
5. Ստացանք եռանիշ թիվ՝ \(583\) \(=\) \(5\) հարյուրյակ \(+\) \(8\) տասնյակ \(+\) \(3\) միավոր:
 
Կատարված գործողությունները սյունակով գրում ենք այսպես՝
 
+347236583
 
Պատասխան՝ \(347\) \(+\) \(236\) \(=\) \(583\)
 
Ուշադրություն
Եթե միավորների գումարը մեկ տասնյակ է կամ ավելի, ապա տասնյակը պահվում է մտքում և փոխանցվում է տասնյակների կարգին:
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 3-րդ դասարան, Զանգակ, 2014: