Գումարում հարյուրյակի փոխանցմամբ
Գումարենք \(392\) և \(245\) թվերը:
1. \(347\) և \(236\) թվերը ներկայացնենք կարգային գումարելիների գումարի տեսքով և գրենք իրար տակ՝
\(392\) \(=\) \(3\) հարյուրյակ \(+\) \(9\) տասնյակ \(+\) \(2\) միավոր
\(+\)
\(245\) \(=\) \(2\) հարյուրյակ \(+\) \(4\) տասնյակ \(+\) \(5\) միավոր
2. Գումարենք թվերի միավորները՝ \(2\) \(+\) \(5\) \(=\) \(7\)
3. Գումարենք թվերի տասնավորները՝ \(9\) \(+\) \(4\) \(=\) \(13\)
Ստացածը կարդում ենք այսպես՝ \(3\) տասնյակ և \(1\)-ը՝ մտքում:
4. Գումարենք թվերի հարյուրավորները \(3\) \(+\) \(2\) \(=\) \(5\) և ավելացնենք նախորդ քայլից մտքում պահած \(1\)-ը՝ \(5\) \(+\) \(1\) \(=\) \(6\)
5. Ստացանք եռանիշ թիվ՝ \(637\) \(=\) \(6\) հարյուրյակ \(+\) \(3\) տասնյակ \(+\) \(7\) միավոր:
Կատարված գործողությունները սյունակով գրում ենք այսպես՝
Պատասխան՝ \(392\) \(+\) \(245\) \(=\) \(637\)
Ուշադրություն
Եթե տասնյակների գումարը մեկ հարյուրյակ է կամ ավելի, ապա հարյուրյակը պահվում է մտքում և փոխանցվում է հարյուրյակների կարգին:
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 3-րդ դասարան, Զանգակ, 2014: