Մաշկի նշանակությունը:
Մաշկը ծածկութային օրգան է, որը պաշտպանում է ստորև տեղադրված օրգաններն ու հյուսվածքները մեխանիկական, քիմիական վնասվածքներից և խոչընդոտում կողմնակի նյութերի ու ախտահարույց մանրէների ներթափանցումն օրգանիզմ:
Ուշադրություն
Մաշկի գործառույթներ են՝
\(1\). Մաշկը կատարում է արտազատական գործառույթ:
\(2\). Մասնակցում է մարմնի կայուն ջերմաստիճանի պահպանմանը:
\(3\). Արյան պահուստային և զգայնության օրգան է:
\(4\). Մաշկում պարունակվում է հատուկ գունանյութ (մելանին), որը պաշտպանում է ստորև գտնվող հյուսվածքները արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների կործանարար ազդեցությունից:
\(5\). Մաշկում սինթեզվում է ռախիտ հիվանդությունը կանխող \(D\) վիտամին:
\(6\). Խոչընդոտում է ախտահարույց մանրէների ներթափանցմանը օրգանիզմ:
\(7\). Մաշկը մասնակցում է նաև շնչառությանը:

Մաշկի մակերեսը կազմում է \(1,5-2\) մ²: Այն պահպանում է ներքին օրգանները մեխանիկական վնասվածքներից ու ջրի կորստից:
Մաշկում են գտնվում բազմաթիվ նյարդային վերջույթներ՝ ընկալիչներ, որոնք ընկալում են ցավը, ջերմության փոփոխությունները, շփման զգացողությունը, ինչպես նաև հպումը:

Մաշկը կազմված է \(3\) հիմնական շերտերից, որոնցից արտաքինը վերնամաշկն է (էպիդերմիս), ներքինը՝ բուն մաշկը (դերմա), և նրա տակ գտնվում է ենթամաշկային բջջանքը:
Վերնամաշկը բազմաշերտ հարթ էպիթելային հյուսվածք է, որի մակերեսային շերտի բջիջներն անընդհատ մահանում են, թափվում և հեռանում:
Բուն մաշկը շարակցահյուսվածքային շերտ է, որը գտնվում է վերնամաշկի տակ և պարունակում է մեծ քանակությամբ առաձգական թելեր:

Ճարպագեղձերից արտադրված ճարպն օծում է մաշկը` դարձնելով այն ճկուն և առաձգական: Քրտնագեղձերը արտազատում են քրտինք: Դա հեղուկ է, որ պարունակում է ջուր, աղեր, միզանյութ, որոնք քրտինքին տալիս են աղի համ և յուրովի հոտ:
Քրտնարտադրության շնորհիվ մարմինը պաշտպանվում է գերտաքացումից: Եղունգներն ու մազերը մաշկի եղջերային գոյացություններ են: Մազերի արմատները տեղակայված են բուն մաշկի խորանիստ շերտում, որտեղ բջիջների բազմացման շնորհիվ տեղի է ունենում մազերի աճ:

Ենթամաշկային բջջանքը պաշտպանում է մարմինը սառեցումից` փոքրացնելով ջերմատվությունը:
Մաշկի տեսակները
Տարբերվում են մաշկի \(3\) տեսակ` յուղոտ, չոր, նորմալ:
Յուղոտ մաշկը փայլում է, նրա անցքերը լավ են երևում, այդպիսի մաշկը նման է նարնջի կեղևի: Չոր մաշկը բարակ է, հաճախ թեփոտում է: Նորմալ մաշկը այդպիսի թերություններ չունի:

Աղբյուրները
Ս.Հ.Սիսակյան,Տ.Վ.Թանգամյան,Գ.Ի.Միրզոյան Կենսաբանությաուն Մարդ Տիգրան Մեծ 2014
Ս.Մինասյան,Ծ,Մինասյան,Հ.Հոհաննիսյան Կենսաբանություն Մարդ Մակմիլան Արմենիա2000
Ն.Ի Սոնին,Մ.Ռ Սապին Կենսաբանություն Մարդ Անտարես 2008