Ռեֆլեքս և ռեֆլեքսային աղեղ
 
Ռեֆլեքսն օրգանիզմի պատասխան ռեակցիան է միջավայրից ստացվող գրգիռներին, որն իրականանում է նյարդային համակարգի մասնակցությամբ:
Ռեֆլեքսի կառուցվածքային հիմքը ռեֆլեքսային աղեղն է։ Դա այն ուղին է, որով հաղորդվում են նյարդային գրգիռները ռեֆլեքսի իրականացման ժամանակ։ 
 
Նյարդային համակարգի գործունեությունն իրականացվում է ռեֆլեքսների միջոցով:
 
ասդասդասդ.jpg
 
Ռեֆլեքսն իրականանում է ռեֆլեքսային աղեղի միջոցով, որի կազմի մեջ մտնում են հետևյալ օղակները՝
  • Արտաքին կամ ներքին ազդակներն ընդունող ընկալիչներ,
  • Զգայական նեյրոն, որը գրգիռը հաղորդում է հաջորդ օղակին
  • Միջանկյալ նեյրոններ, որոնք առաջացնում են նյարդային կենտրոն և վերլուծում ստացված ազդակները,
  • Շարժողական նեյրոն, որն ապահովում է նյարդային պատասխան ազդակների հաղորդումը ծայրամասային օրգաններին ու հյուսվածքներին,
  • Գործարկող օրգան (մկան, գեղձ), որն իրականացնում է համապատասխան ռեֆլեքսի գործունեությունը։
Ռեֆլեքսները լինում են բարդ և պարզ:
 
Պարզ ռեֆլեքսի դեպքում ռեֆլեքսային աղեղը կազմված է երկու նեյրոնից (զգայական և շարժական), իսկ բարդի ժամանակ այն բազմանեյրոն է  (զգայական, ներդիր, շարժողական): Պարզ ռեֆլեքսներից են՝ հազի, արմնկային, ծնկային, աքիլեսյան, փռշտալու և այլ ռեֆլեքսները, իսկ բարդ ռեֆլեքսներից են քայլելու, վազելու և վեգետատիվ ֆունկցիաներն իրականացնող ռեֆլեքսներն:
 
 Screenshot_2.png
 
Ռեֆլեքսները լինում են պայմանական և ոչ պայմանական:
  
Ոչ պայմանական ռեֆլեքսները բնածին են, ժառանգվում են ծնողներից և պահպանվում ողջ կյանքի ընթացքում:
Ոչ պայմանական են  սննդային, պաշտպանական, կողմնորոշման, սեռական ռեֆլեքսները: 
 
Սննդային ռեֆլեքսներնի հայտ են գալիս ծնվելուց անմիջապես հետո: Օրինակ նորածնի շուրթերը մոր կրծքին հպվելիս առաջանում է ծծելու ռեֆլեքս: Սննդային ռեֆլեքսներ են նաև մարսողական հյութերի արտազատումը, ինչպես նաև ծծելու, ծամելու, կլլմանը մասնակցող մկանների, մարսողական ուղու պարբերական կծկումները:
 
Պաշտպանական են այն ռեֆլեքսները,որոնք օրգանիզմը պաշտպանում են վնասակար գործոններից:Օրինակ,ձեռքի հետ քաշելն այրող առարկային հպվելիս, աչքի թարթումը,շնչառության հաճախացումը,հազը,փռշտոցը, վտանգից փախչելը  և այլն:
 
Կողմնորոշման ռեֆլեքսներն առաջանում են շրջապատող միջավայրի անակնկալ փոփոխություններից  ,որի դեպքում դիտվում է ամբողջ օրգանիզմի ակտիվացում`մարդը լարում է ուշադրությունը,լսողությունը,փոխվում են շնչառությունը,սրտի կծկումների հաճախությունը և այլն:
 
Սեռական ռեֆլեքսներն առաջանում են սեռական հասունացման ժամանակ և կապված են օրգանիզմի բազմացման հետ:
 
Կյանքի ընթացքում առաջանում են բազմաթիվ նոր ռեֆլեքսներ, որոնք կոչվում են պայմանական ռեֆլեքսներ:
Աղբյուրները
Մինասյան,Ծ.Ադամյան,Հ.Հովհաննիսյան «Կենսաբանություն Մարդ»
 Ս.Հ. Սիսակյան, Տ.Վ. Թանգամյան, Գ.Ի. Միզոյան «Կենսաբանություն մարդ»
Սww.slideshare.net/LianaVahanyan/ss-61333893