Հոդվածոտանիների բազմազանությունը և դասակարգումը
Հոդվածոտանիների տիպ
  
Հոդվածոտանիները կենդանիների թագավորության ամենաբազմազան տիպն են: Նրանք, ըստ նորագույն տվյալների, ունեն մոտ \(1,5\)- \(2\) մլն. տեսակ: Դրանք երկկողմ համաչափ և սառնարյուն կենդանիներ են, որոնք երկրագնդի հնագույն բնակիչներ են հանդիսանում: Հոդվածոտանիների նշված տեսակային լայն կազմը ներկայացված է մի քանի դասերում:
 
1.jpg
 
Հոդվածոտանիների ներկայացուցիչները սննդառության և կենսակերպի զանազան ձևերից գրեթե բոլոր հիմնական ձևերի կրողներ են:
 
\(1\). Ազատ կենսակերպ են վարում՝ ջրալուն, մորեխը, կաղամբաթիթեռը, մայիսյան բզեզը:
 
6.jpg
 
\(2\). Գիշատիչ կենսակերպ են վարում՝ ծովային խաչափառը, խաչասարդը, կարիճը, աղոթարարը:
 
37.jpg
 
\(3\). Մակաբույծ կենսակերպ են վարում՝ տզերը, բոռերը, ճանճերը, մոծակները:
 
19.jpg
 
\(4\). Մարդու համար տնտեսական նշանակություն ունեն՝ գետի խեցգետինը, օմարը, մեղուն, թթենու շերամը:
 
28.jpg
 
\(5\). Մարդու կյանքի և գործունեության համար վտանգավոր են՝ ցեցե ճանճը, թափառող սարդը, կոլորադյան բզեզը, տերմիտները:
 
23.jpg
 
Հոդվածոտանիների տիպի հիմնական կարգաբանական խմբերն են.
 
\(1\). Խեցգետնակերպերի դաս
  
Խեցգետնակերպերը գերազանցապես ջրային կենդանիներ են: Այդ կապակցությամբ նրանք ունեն խռիկներ, որոնց օգնությամբ շնչում են ջրում լուծված թթվածինը: Նրանց մարմինը կազմված է գլխակրծքից և փորիկից: Երկու բաժիններն էլ կազմված են սերտաճած կամ իրար հետ շարժուն միացած հատվածներից, որոնցից յուրաքանչյուրի վրա կան բեղիկներ, բերանային օրգաններ և \(5\) զույգ ոտքեր, որոնցից առաջինը կարող է ձևափոխվել բռնաչանչերի: Խեցգետնակերպերն ունեն \(1\) զույգ բարդ աչքեր, որոնք կազմված են \(3000\) փոքր, պարզ աչուկներից: Այդ փոքր աչուկներից յուրաքանչյուրը տեսնում է առարկայի մի մասը, իսկ բոլոր աչուկները միասին տեսնում են ողջ պատկերը:
Խեցգետնակերպերի նման տեսողությունը կոչվում է խճանկարային:
Խեցգետնակերպերն ապրում են քաղցրահամ ջրերում և ծովերում և նրանցից միայն քչերն են հարմարվել ցամաքային կյանքին: Հայտնի է խեցգետնակերպերի մոտ \(30\) հազար տեսակ: Դրանցից \(78\)-ը կարելի է հանդիպել Հայաստանի տարածքում:
 
Ներկայացուցիչներն են՝ 
  
29.jpg
  
2. Սարդակերպերի դաս
  
Սարդակերպերի դասին են պատկանում տրախեաներով կամ թոքերով շնչող ցամաքային հոդվածոտանիները: Սարդակերպի մարմինը խեցգետնակերպերի նման բաժանվում է գլխակրծքի և փորիկի: Այնուհանդերձ սարդակերպերի բերանային օրգաններն ու վերջույթները տեղավորված են միայն գլխակրծքի վրա: Սարդակերպերն ունեն \(4\) զույգ ոտքեր և \(4\) զույգ պարզ աչքեր: Նրանք զգայական երկար բեղիկներ չունեն, սակայն ունեն զարգացած այլ զգայարաններ, որը կապված է նրանց գիշատիչ կենսակերպի հետ: Այսպես, օրինակ՝ սարդերը ոտքերի մազիկներում ունեն օդի խոնավությունը, ջերմությունը, մթնոլորտային ճնշումը, ձայնային և մեխանիկական տատանումները որսացող ընկալիչներ:
 
Սարդակերպերի հիմնական ներկայացուցիչների մեծ մասը գիշատիչ են, սակայն քիչ չեն նաև մակաբույծ ձևերը: Հայտնի է այս դասի մոտ \(40\) հազար տեսակ, որոնք ներկայացված են գրեթե \(10\) կարգերում:
Առավել հայտնի են սարդերի, կարիճների, տզերի կարգերը:
  
Ներկայացուցիչներն են՝
  
31.jpg
  
3. Միջատների դաս
 
Միջատի մարմինը կազմված է բերանային վերջույթներ և \(1\) զույգ բեղիկներ ու \(1\) զույգ բարդ աչքեր կրող գլխից, \(3\) զույգ ոտքեր և հիմնականում թևեր կրող կրծքից և փորիկից: Միջատների մեծամասնությունը թռչում է և շնչում է մթնոլորտային թթվածնով՝ տրախեաների ճյուղավորված համակարգի օգնությամբ: Միջատների զարգացումը կատարվում է երկու կամ երեք փուլերի հաջորդականությամբ: Սա թվով ամենամեծ դասն է, որին պատկանում է հոդվածոտանիների տիպի ճնշող մեծամասնությունը՝ մոտ \(1,5\) մլն տեսակ:
 
Միջատների դասի ուշագրավ կարգերից են կարծրաթևավորները, որոնց պատկանում են, օրինակ՝ բզեզները և թեփուկաթևավորները (ներկայացնում են թիթեռները):
 
Ներկայացուցիչներն են՝
  
34.jpg
  
Հոդվածոտանիների դասակարգումը և կարգաբանական դիրքը կենդանիների թագավորությունում հետևյալն է.
 
կենսաբանություն-w1174.png
Աղբյուրները
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Տ.Վ. Թանգամյան, Ս. Հ. Սիսակյան -Եր.: Տիգրան Մեծ, 2013, էջ 97
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Է.Ս. Գևորգյան, Ֆ.Դ. Դանիելյան, Ա.Հ. Եսայան - Եր.: Աստղիկ գրատուն, 2013, էջ 144-145
https://encrypted-tbn0.gstatic.com/images?q=tbn:ANd9GcQxZ_Z4Zuu0T0skD0PCJbyYVOMpX2L9Jx6lazCLIekNjDZgTwCriQ
https://www.todoservivo.com/wp-content/uploads/2018/07/branchiopoda_4.jpg