Երկկենցաղների բազմացումը և զարգացումը
Երկկենցաղների սեռական օրգանները և դիմորֆիզմը
 
Բոլոր երկկենցաղները բաժանասեռ կենդանիներ են և բազմանում են արտաքին բեղմնավորմամբ:
 
Երկկենցաղների բազմացման օրգանները կառուցվածքով շատ նման են ձկների բազմացման օրգաններին:
 
\(♂\)առանձնյակը ունի երկար զույգ սերմնարաններ, որոնք սերմնածորաններով բացվում են կոյանոցի մեջ:
 
Բազմացման շրջանում սերմնարանները լցվում են թանձր սերմնահեղուկով, որը պարունակում է միլիոնավոր սերմնաբջիջներ:
 
\(♀\)առանձնյակը ունի զույգ ձվարաններ, որոնք ձվատարներով բացվում են կրկին կոյանոցի մեջ:
 
45.jpg
Բազմացման շրջանում զարգացած ձվաբջիջները գորտընկիթի տեսքով, կոյանցքով դուրս են բերվում արտաքին միջավայր:
Հիմնականում ավելի խոշոր են էգերը, սակայն վառ գունավորված են արուները: Արուներին բնորոշ է նաև մեկ այլ առանձնահատկություն. նրանք ականջների կողքերին կամ դնչի տակ ունեն ձայնը ուժեղացնող հատուկ օրգաններ՝ ռեզոնատորներ: Ռեզոնատորները կռկռոցի միջոցով էգերին գրավելու համար են:
 
49.jpg
 
Տարբերում ենք երկկենցաղների բազմացման և զարգացման հիմնական \(5\) փուլ.
  • հարսանեկան խաղեր
  • ձվադրում
  • սաղմի զարգացում
  • կերպարանափոխություն
  • հասուն գորտի ելք ցամաք
 
Հարսանեկան խաղերը
 
Ձմեռն անցկացնելով թմրած վիճակում` գորտերը գարնան արևի ճառագայթների հետ արթնանում են և մտնում ջրամբարները: Ջրամբարներում նրանք սկսում են հավաքվել խմբերով և նախապատրաստվել բազմացման: Սկսում է վառ արտահայտվել սեռական դիմորֆիզմը՝ արուները ձեռք են բերում ավելի վառ գունավորում՝ էգերին գրավելու համար:
 
Ռեզոնատորները ուռչելով ուժգնացնում են արուների բարձր կռկռոցը և սկսվում է բազմացման գարնանային «համերգը»: Արդյունքում էգը ընտրում է համապատասխան արու և նրանք զուգավորման համար զույգեր են կազմում: Բազմացման պատրաստ էգը թույլ է տալիս արուին ամուր գրկել իրեն:
 
51.jpg
 
Ձվադրումը
 
Գրկախառնությունը էգի համար գորտընկիթը դնելու ազդանշան է հանդիսանում: Գորտընկիթի վրա արուն ջրային միջավայրում, լցնում է սերմնահեղուկը: Լճագորտը գորտընկիթը դնում է միմյանց կպած խոշոր կույտերով: Դոդոշը երկար լարերի տեսք ունեցող իր գորտընկիթը փաթաթում է ջրային բույսերին: Տրիտոնը ձվերը հատ - հատ կպցնում է ջրային բույսերին: Այն տեսակները, որոնք քիչ քանակությամբ գորտընկիթ են դնում, խնամք են տանում սերնդի նկատմամբ: Օրինակ՝ որդուկը, դոդոշ դայակը, պարկավոր ծառագորտը, ծառագորտ ֆիլլոմեդուզան:
 
54.jpg
 
Սաղմի զարգացումը
  
Գորտընկիթի յուրաքանչյուր հատիկ պատված է թափանցիկ թաղանթներով, որը պաշտպանական նշանակություն ունի: Որոշ ժամանակ անց յուրաքանչյուր հատիկի թաղանթ ուռչում է և վերածվում դոնդողանման թափանցիկ շերտի, որի մեջ երևում է ձուն: Դրա վերին մասը մուգ է, իսկ ներքինը՝ բաց: Ձվի մուգը մասը վերածվում է ոսպնյակի՝ այն լավ կլանում է արևի ճառագայթները և ուժեղ տաքանում: Գորտերի շատ տեսակների գորտընկիթը լողում է ջրի մակերևույթին, քանի որ այնտեղ ջուրն ավելի տաք է: Ցածր ջերմաստիճանը դանդաղեցնում է սաղմի զարգացումը:
 
Բարենպաստ ջերմաստիճանային պայմաններում բեղմնավորված ձուն մի քանի անգամ կիսվելով՝ վերածվում է բազմաբջիջ սաղմի: Այնուհետև մեկ - երկու շաբաթ անց գորտընկիթից դուրս է գալիս գորտի թրթուրը՝ շերեփուկը:
 
55.jpg
   
Կերպարանափոխությունը
 
Արտաքինից շերեփուկը հիշեցնում է ձվաձև մարմնով, մեծ գլխով և մեծ պոչով փոքր ձկան: Սկզբում նա շնչում է արտաքին խռիկներով, որը քիչ անց փոխարինվում է ներքին խռիկներով, ունի ձկներին բնորոշ երկխորշ սիրտ, արյան շրջանառության մեկ շրջան, մաշկի վրա նկատվում են կողագծի օրգաններ:
 
57.jpg
 
Ուշադրություն
Գորտի թրթուրը ունի ձկներին բնորոշ կառուցվածքային հատկանիշներ, որը վկայում է նրանց ծագումնաբանական կապի մասին:
Կյանքի առաջին շաբաթը շերեփուկն անցկացնում է ձկան հատկանիշներով և սնվում է գորտընկիթի սննդանյութերի պաշարների՝ դեղնուցի հաշվին:
  
Կյանքի երկրորդ շաբաթվանից սկսած բացվում է նրա եղջերային ծնոտներով օժտված բերանը: Շերեփուկը սկսում է որս անել, սնվում է բակտերիաներով, միաբջիջ օրգանիզմներով և այլն:
Այս փուլում շերեփուկի մոտ նկատվում են հետևյալ փոխակերպումները.
 
\(1. \)ետևի վերջույթների ի հայտ գալ - \(2. \)առջևի վերջույթների դրսևորում - \(3.\) խռիկների փոխարինում թոքերով - \(4. \)եռախորշ սրտի և արյան շրջանառության երկրորդ շրջանի ձևավորում - \(5.\) պոչի աստիճանաբար կարճացում և հեռացում - \(6. \)հասուն գորտի ձևավորում և վերջնական ելք ցամաք:
 
36.jpg
Ձվադրման պահից մինչև շերեփուկի կերպարանափոխությունը սովորաբար տևում է \(2-3\ \)ամիս:
Փոքր, ինչպես և մեծահասակ գորտերը սնվում են կենդանի կերով և գիշատիչ են: Նրանք կարող են բազմանալ կյանքի երրորդ տարում:
Աղբյուրները
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Տ.Վ. Թանգամյան, Ս. Հ. Սիսակյան -Եր.: Տիգրան Մեծ, 2013, էջ 137-140
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Է.Ս. Գևորգյան, Ֆ.Դ. Դանիելյան, Ա.Հ. Եսայան - Եր.: Աստղիկ գրատուն, 2013, էջ 189-192
https://www.ecestaticos.com/imagestatic/clipping/e14/9bc/e149bcfff7a483103da4140861d26997/las-quince-especies-mas-raras-descubiertas-en-los-ultimos-anos.jpg?mtime=1457357083
https://ds05.infourok.ru/uploads/ex/00bd/000173d4-03b86e12/640/img18.jpg
http://img2.juzaphoto.com/001/shared_files/uploads/1020743_m.jpg
https://cdn.pixabay.com/photo/2017/01/07/09/52/frog-1960004_640.jpg
https://www.journalpioneer.com/media/photologue/photos/cache/PI-A01-08022019-Frogs-1_large.jpg