
















Ձկների ներքին կառուցվածքը
Ձկները հանդիսանում են իսկական ջրային կենդանիներ, որոնք հարմարվելով տվյալ կենսակերպի պայմաններին՝ կարողացել են «նվաճել» համաշխարհային օվկիանոսը: Իզուր չեն ասում. «զգում է իրեն, ինչպես ձուկը՝ ջրում»:
Ջրային կենսամիջավայրում գոյությունը ունի իր բարդությունները, որոնք կարողացել են հաղթահարել ձկները և հաստատվել օվկիանոսում:

Գոյության տվյալ պայմաններում հարմարվելու համար անհրաժեշտ էր.
\(1.\) Հաղթահարել ջրի դիմադրությունը և լողալ ջրի հոսանքին համարժեք. ձկների երկկողմանի տափակացած, լորձապատ, շրջհոսելի և կտրուկ չհատվածավորված մարմինը լուծում է այդ խնդիրը:
\(2.\) Պահպանել հավասարակշռություն ջրում. ձկների լավ զարգացած և ըստ գործառույթների տարբերակված ուղեղը ապահովում է տվյալ խնդրի լուծումը:
\(3.\) Տեղաշարժման առավելագույն հնարավորություններ. ողնաշարավորներին բնորոշ \(2\) զույգ վերին և ստորին վերջույթները ձևափոխվել են լողակների, գոյացել են նաև հավելյալ լողակներ:
\(4.\) Ջրում արագ սուզվելու և վեր բարձրանալու ընդունակություն. ձկների աղիքի պատից գոյացել է հատուկ գոյացություն՝ լողափամփուշտ, որը լցվում է գազերով կամ դատարկվում է: Արդյունքում փոխվում է ձկան քաշը և նա սուզվում է կամ վեր բարձրանում:
Այսպիսով կարելի է եզրակացնել, որ ձկները հնագույն, միջավայրին առավելագույնս հարմարված և ակտիվ կենսակերպ վարող են:

Մարսողական համակարգ
Ձկները սնվում են խիստ բազմազան օրգանիզմներով՝ ջրային բույսերով, մանր խեցգետնակերպերով, միջատներով ու թրթուրներով: Ձկների մի մասը ազատ հետերոտրոֆ կենդանիներ են, իսկ մյուս մասը՝ գիշատիչներ են: Ձկների մեջ մակաբույծ ձևեր համարյա չեն հանդիպում: Ձկները ունեն մարսողական համակարգի ընդհանրական կազմություն՝ բերանով սկսվող և հետանցքով ավարտվող:
Ձկների բերանը ներկայացված է գանգի մաս կազմող վերին և ստորին ծնոտներով:
Ձկները արդեն իսկ ձեռք են բերել լավ զարգացած մարսողական գեղձեր՝ լյարդ և ենթաստամոքսային գեղձ. դրանք դուրս են տեղակայված մարսողական խողովակից և ծորաններով բացվում են բարակ աղիքում:
Սննդի հիմնական մարսումը կատարվում է ստամոքսում՝ իր իսկ մարսողական հյութերի ազդեցությամբ և բարակ աղիներում՝ մեծամասամբ մարսողական գեղձերի արտադրած հյութերի ազդեցությամբ:
Մարսողական համակարգը կազմված է բաժինների հետևյալ հերթագայությունից՝
1. բերան, 2. կլան, 3. կերակրափող, 4. ստամոքս, 5. բարակ աղիք, 6. հաստ աղիք, 7. հետանցք

Արտազատական համակարգ
Ողնաշարավորների օրգանիզմում կենսագործունեության հեղուկ արգասիքները և ջրի ավելցուկը ձևավորում են մեզ:
Ձկների արտազատական համակարգը ունի հետևյալ կառուցվածքային և գործառնական հերթագայությունը.
\(1.\) մարմնի խոռոչում տեղակայված զույգ շագանակագույն երիկամների ողողում երակային արյամբ,
\(2.\) հեղուկ արգասիքների անցում արյան կազմից ժապավենաձև երիկամներ և մեզի ձևավորում,
\(3.\) երիկամներից մեզի հոսք դեպի միզածորաններ,
\(4.\) միզածորաններով մեզի կուտակում միզապարկում,
\(5.\)միզանցքով մեզի հեռացում օրգանիզմից:

Բնագիտության դասընթացից արդեն գիտեք, որ գազերը՝ այդ թվում նաև -ը, լուծվում են ջրում: Ջրում լուծված -ով շնչում են նաև ձկները: Ջրից նրանում լուծված -ը կլանելու համար ձկներն ունեն լավ զարգացած ջրային շնչառության օրգաններ՝ խռիկներ:
Ուշադրություն
Եթե ուշադիր դիտեք ձկանը, կտեսնեք, որ նա անընդհատ բաց ու փակ է անում բերանը՝ ջուր կլանելով. այդպես ձուկը շնչում է ջրում:
Ողնաշարավոր կենդանիների օրգանիզմում շնչառական և արյունատար համակարգերը միասին կազմում են մեկ ընդհանրական գործառնական միավոր:
Ձկների գլխի երկու կողմերում կարելի է տեսնել ականջանման, աղեղնաձև բացվող կափարիչներ: Դրանք ոսկրային ծագում ունեցող խռիկային կափարիչներն են, որոնք պաշտպանում են իրենց տակ գտնվող շնչառական օրգանները՝ խռիկները:
Խռիկները ունեն հետևյալ կազմությունը.
\(1. \)Խռիկային կափարիչներ - անընդհատ բացվել - փակվելով հեռացնում են ջուրը և պաշտպանում խռիկները:
\(2. \)Խռիկային աղեղներ - կերակրափողի կտրատված, հաստացած կռճիկանման գոյացություններ, որոնք հենքի դեր են կատարում:
\(3. \)Խռիկային առէջներ - յուրօրինակ ցանցի դեր են կատարում, սպիտակ գույն ունեն և մաղի նման պահում են կերը կլանում, որպեսզի ջրի հետ չհեռանա:
\(4. \)Խռիկային թերթիկներ - մազանոթներով հարուստ, կարմրավուն գոյացություններ են, որտեղ իրականացվում է գազափոխանակություն:
Այսպիսով, գազափոխանակության հերթականությունը հետևյալն է՝
\(1.\) բերանով ջրի մուտք դեպի կլան,
\(2.\) խռիկային առէջներով ջրի անցում,
\(3.\) խռիկային թերթիկների ողողում ջրով,
\(4.\) գազափոխանակություն արյունատար մազանոթների և ջրի միջև,
\(5.\) խռիկային աղեղներից ջրի հեռացում խռիկային կափարիչներով:

Արյունատար համակարգ
Ձկներն ունեն փակ արյունատար համակարգ:
Արյունը ձկների փորոքից դուրս բերող անոթը աորտան է, որը ճյուղավորվում է զարկերակների:
Արյունը ձկների նախասիրտ բերող անոթը երակներն են:
Ձկներն ունեն արյան շրջանառության մեկ շրջան. սկսվում է փորոքից և ավարտվում է նախասրտում:
\(C\)-ով հարուստ արյունը նշում ենք կապույտ գույնով. կոչվում է երակային արյուն:
Ձկների օրգանիզմում արյունատար համակարգի գործառնական հերթագայությունը հետևյալն է՝
\(1.\) փորոքի կծկում և երակային արյան տեղաշարժ խռիկային թերթիկներ,
\(2.\) գազափոխանակություն օդի և արյան միջև,
\(3.\) մեջքային աորտայով զարկերակային արյան շարժ դեպի հյուսվածքներ,
\(4.\) նյութափոխանակություն հյուսվածքների և արյան միջև,
\(5.\) երակներով երակային արյան վերադարձ դեպի նախասիրտ:
Ձկների սրտում, այսպիսով, առկա է միայն երակային արյուն:

Նյարդային համակարգ
Ձկների նյարդային համակարգը կազմված է`
\(I\). գլխուղեղից - պատսպարված է գանգատուփում և ունի \(5\) բաժին:
\(II\). ողնուղեղից - պատսպարված է ողնաշարի ողնուղեղային խողովակում:
\(III.\) նյարդերից - որոնք դուրս են գալիս գլխուղեղից և ողնուղեղից և նյարդավորում օրգանիզմը:
Գլխուղեղի բաժիններից յուրաքանչյուրը կարգավորում են որոշակի ակտիվություններ և ունեն հստակ հերթագայություն՝
\(1.\) Երկարավուն ուղեղ - ողնուղեղի շարունակությունն է կազմում և կարգավորում է կենսագործունեության հիմնական դրսևորումները:
\(2.\)Միջին ուղեղ - դուրս են գալիս աչքերը շարժող նյարդերը:
\(3.\) Միջակա ուղեղ - ընկալում է տեսողական գրգիռները:
\(4.\) Ուղեղիկ - ապահովում է մարմնի հավասարակշռությունը և շարժումների համաձայնեցվածությունը:
\(5.\) Առջևի ուղեղ - նյարդավորում է հոտառական զգայարանը:
Զարգացած նյարդային համակարգ ունեցող կենդանիները ունեն երկու տիպի ռեֆլեքսներ՝
1. Ոչ պայմանական - դրանք բնածին ռեֆլեքսներ են:
Եթե ակվարիումում կեր լցնենք, ապա ձկները արագ կնկատեն և կշտապեն այն կուլ տալ:
2. Պայմանական - դրանք ձեռքբերովի ռեֆլեքսներ են:
Եթե ակվարիումում կեր լցնելուն զուգահեռ մի քանի օր թխկթխկացնենք ապակու վրա, ապա թխկթխկացնենք առանց կեր լցնելու՝ ձկները արագ կհավաքվեն այնտեղ, որտեղ սովորեն կերակրվել:
Դա նշանակում է, որ թխկթխկոցի նկատմամբ ձևավորվել է պայմանական ռեֆլեքս:

Զգայարաններ
Զարգացած նյարդային համակարգ ունեցող կենդանիները լավ և արագ կողմնորոշվում են միջավայրում: Ձկների կողմնորոշումը կատարվում է լավ զարգացած զգայարանների միջոցով:
Զգայարանները արտաքին միջավայրի գրգիռները կլանող ընկալիչներ են:
Վերլուծիչները գլխուղեղի հատուկ կենտրոններ են, որոնք զգայարաններից ստանում են գրգիռները, մշակում և օրգանիզմին ուղարկում են գործարկման հրամաններ:
Ձկների տեսողությունը թույլ է զարգացած՝ պայմանավորված ջրային միջավայրում լույսի տարածման առանձնահատկություններով: Մոտ տարածություններում ձկները տարբերում են առարկաների ձևն ու գույնը:
Հոտառական զգայարան - գլխի վրա՝ աչքերի առջևում գտնվող զույգ քթանցքներն են, որոնցում գտնվում են հոտառական պարկերը:
Ձկներն ունեն լավ զարգացած և սուր հոտառություն: Դա լավ գիտեն ձկնորսները, քանի որ խայծին բուրավետ յուղեր են ավելացնում:
Լսողական զգայարան - գլխի երկու կողմերում, աչքերի հետևում տեղակայված զույգ ներքին ականջներն են:
Ջուրը ավելի խիտ միջավայր է, քան օդը, հետևաբար նրանում ցանկացած տատանում, այդ թվում նաև ձայնը, ավելի լավ է տարածվում: Դրանով պայմանավորված ձկները գերազանց լսում են, ավելին՝ նրանք ձայներ են արձակում՝ ծվծվում, խռխռացնում, սուլում:

Ուշադրություն
Այսպիսով «ձկան պես խուլ ու համր» արտահայտությունը իրականությանը այդքան էլ չի համապատասխանում:
Կողագիծ - մաշկում գտնվող հատուկ զգայական խողովակ է, որը մարմնի երկու կողմերում թեփուկների գծային հատուկ անցքերի շնորհիվ հաղորդակցվում է արտաքին միջավայրի հետ:
Կողագծի օրգանը բնորոշ է միայն ձկներին, քանի որ կապված է ջրային միջավայրում կենսագործունեության և նյարդային համակարգի պարզ կառուցվածքի հետ:
Կողագիծը ձկների գլխավոր զգայարանն է:

Աղբյուրները
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Տ.Վ. Թանգամյան, Ս. Հ. Սիսակյան -Եր.: Տիգրան Մեծ, 2013, էջ 119-123
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Է.Ս. Գևորգյան, Ֆ.Դ. Դանիելյան, Ա.Հ. Եսայան - Եր.: Աստղիկ գրատուն, 2013, էջ 172-174
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Է.Ս. Գևորգյան, Ֆ.Դ. Դանիելյան, Ա.Հ. Եսայան - Եր.: Աստղիկ գրատուն, 2013, էջ 172-174
http://lepassetempsderose.l.e.pic.centerblog.net/0e867965.gif
https://encrypted-tbn0.gstatic.com/images?q=tbn:ANd9GcRrkCd44r7KrfTKSjefxk-hBfJe5_703i0yfLwhphh3MQIvolUH
http://900igr.net/up/datas/205607/005.jpg
https://videouroki.net/videouroki/conspekty/bio7pozv/3-vnutriennieie-stroieniie-ryb.files/image013.jpg
http://s2.travelask.ru/system/images/files/000/342/466/wysiwyg/0019-032-Dykhatelnaja-sistema.jpg?1502968352
https://studfiles.net/html/14952/812/html_BscFy0Ecu0.h1qv/img-veRwFC.jpg
https://cf.ppt-online.org/files/slide/c/c8KSa4DEMbr3A9WH1e5sNh6YtVURxkTfu0nBim/slide-39.jpg
https://www.goodfreephotos.com/albums/animals/fish/young-lake-sturgeon-acipenser-fulvescens.jpg
https://animals-world.ru//wp-content/uploads/2014/02/bokovaya-liniya.jpg