
















Ձկների բազմացումը և զարգացումը
Ձկները հանդիսանում են բաժանսեռ կենդանիներ են:

Ողնաշարավոր կենդանիների պատմական զարգացման ընթացքում ձևավորվել է բեղմնավորման \(2\) հիմնական տեսակ՝
\(1\). Արտաքին բեղմնավորում
Ե՛վ արական, և՛ իգական սեռական բջիջները դուրս են բերվում արտաքին միջավայր: Արտաքին միջավայրում, արտաքին գործոնների ազդեցությամբ էլ դրանք հանդիպում են և բեղմնավորվում:
Սաղմի զարգացումը կատարվում է արտաքին միջավայրում, սաղմը սնվում է ձվաբջջի պաշարանյութերով:
\(2\). Ներքին բեղմնավորում
Արական սեռական բջիջները էգի համաձայնությամբ տեղափոխվում են նրա սեռական ուղիներ: Էգի սեռական ուղիներով սպերմատոզոիդները շարժվում են դեպի ձվաբջիջ և կատարվում է բեղմնավորում:
Սաղմը զարգանում է մոր արգանդում և սնվում մոր օրգանիզմի հաշվին:
Ձկները բազմանում են արտաքին բեղմնավորմամբ:

Տարբերում ենք ձկների բազմացման և զարգացման \(5\) հիմնական փուլ.
- ձկնկիթի զարգացում,
- գաղթ,
- ձվադրում,
- բեղմնավորում,
- սաղմնային զարգացում:
Ձկնկիթի զարգացում
Էգ ձկան կենտ իգական սեռական օրգանում՝ ձվարանում, զարգանում են իգական սեռական բջիջները՝ ձվաբջիջները: Էգի ձվարանում հասունացած ձվաբջիջների թիվը հասնում է հսկայակական քանակի, օրինակ՝ ձողաձկան դեպքում մոտ \(1\) մլն, թառափը՝ \(2,5\) մլն, լուսնաձուկը՝ \(600\) մլն:
Ուշադրություն
Որոշ տեսակի ձկներ, օրինակ՝ շնաձկները, կատվաձկները ունեն ներքին բեղմնավորում և կենդանածին են:
Հասունացած ձվաբջիջների տեղափոխումը էգի օրգանիզմից արտաքին միջավայրի սուբստրատի վրա կոչվում է ձվադրում:

Ձկան ձվադրած ձվաբջիջների ամբողջությունը կոչվում է ձկնկիթ:
Ձկան ձվադրումը կատարվում է հետանցքի ետևում գտնվող միզասեռական անցքով:
Մշակված ձկնկիթը կոչվում է խավիար, պարունակում է մարդուն պիտանի սննդանյութեր և հանդիսանում է նրբահամ և թանկարժեք խորտիկ:

Ձկնկիթում ձվաբջիջների հսկայական քանակությունը պայմանավորված է արտաքին միջավայրի անբարենպաստ պայմաններով: Ջրի աղայնությունը, ճնշումը, գիշատիները, լույսի քանակը և այլ գործոններ կարող են խաթարել ինչպես բեղմնավորումը, այնպես էլ հետագա զարգացումը: Հետևաբար որոշակի քանակով սերունդ թողնելու նպատակով ձկները մեծացնում են բեղմնավորման ինտենսիվությունը:
Գաղթ
Ապագա սերնդի հուսալի զարգացումը ապահովելու համար ձկները ձվադրման նպատակով տեղափոխվում են ավելի ապահով ջրատարածքներ, որտեղ կան ձկնկիթի պահպանման և զարգացման ավելի լայն պայմաններ:
Եվրոպական օձաձուկ- ձվադրման նպատակով Հյուսիսային Եվրոպայի գետերից գաղթում է Ատլանտյան օվկիանոս:
Կետա - Ճապոնական ծովից ձվադրման նպատակով լողում է դեպի Հեռավոր Արևելքի գետաբերանները:
Սապատաձուկ - Օխոտի ծովից մտնում է Կամչատկայի հորդառատ գետերը:
Ռուսական թառափ - ձվադրելու նպատակով Կասպից ծովի հյուսիսային շրջաններից խմբերով գաղթում է դեպի Վոլգայի դելտան:

Ձվադրում
Ձվադրման համար ձկները հիմնականում մտնում են գետերը, քանի որ գետի ջուրը ավելի քաղցրահամ է, պարունակում է ավելի շատ թթվածին և լույս: Հայտնվելով գետի ջրային ավազանում՝ էգը ձվադրում է գետի հատակին՝ ձկնկիթը ամրացնելով ավազին, քարերին կամ բույսերին: Ձկնկիթի յուրաքանչյուր հատիկ իրենից ներկայացնում է մեկ ամբողջական ձվաբջիջ, որը հարուստ է սննդարար պաշարանյութերով: Գետերի հոսանքին հակառակ լողալուց և սննդարար նյութերի մեծ մասը ձկնկիթին որպես պաշարանյութ տրամադրելուց, ձվադրելուց հետո ուժասպառ հանձնվում է գետի հոսանքին: Արդյունքում նրանց մոտավորապես կեսը սատկում է:

Բեղմնավորում

Սաղմնային զարգացում
Բեղմնավորումից հետո առաջացած սաղմը սնվում է ձվաբջջին բնորոշ հատուկ օրգանի՝ դեղնուցապարկի մեջ պահեստավորված սննդանյութերի հաշվին: Բեղմնավորումից որոշակի ժամանակ անց ձկնկիթից դուրս են գալիս թրթուրները: Տարբեր ձկների մոտ ձկնկիթում սաղմնային զարգացման ժամանակաշրջանը տարբեր է: Այսպես օրինակ.
- բեղմնավորումից \(3-4\) օր անց (ծածան, կողակ, պերկես),
- բեղմնավորումից \(1,5-2\) ամիս անց (իշխան, սիգ, կարմրախայտ):
Թրթուրները աճելով դեղնուցապարկի հաշվին՝ վերածվում են մանրաձկան մատղաշների: Մանրաձկան փորի վրա դեռևս տեսանելի է փոքրիկ դեղնուցապարկը, որը սննդանյութերի սպառմանը զուգահեռ անհետանում է:

Սերնդի խնամք
Կենդանի օրգանիզմները կյանքի զարգացման ընթացքում մշակել են տեսակի պահպանման \(2\) դրսևորում՝ կա՛մ մեծ բեղունություն, կա՛մ սերնդի նկատմամբ խնամք:
Չնայած այն հանգամանքին, որ ձկները ինքնապահպանման հիմնական մեխանիզմ դիտարկում են մեծ բեղունությունը՝ որոշ ձևեր այնուհանդերձ հոգ են տանում իրենց սերնդի մասին:
Այսպես օրինակ՝
Եռասեղ փշաձուկ - էգը ջրային բույսերից կառուցում է բուն, որի մեջ դնում է \(60 - 70\) ձկնկիթ: Արուն բեղմնավորումից հետո պաշտպանում է և՛ ձկնկիթը, և՛ մատղաշը:
Տիլյապի - բնակվում է աֆրիկյան քաղցրահամ ջրերում, որտեղ դնում է մոտ \(300\) ձկնկիթ: Բեղմնավորումից հետո արուն ձկնկիթը պահում է իր բերանում, որտեղ էլ զարգանում է մատղաշը:
Ծովաձիուկ - նրանց արուները փորիկի վրա ունեն հատուկ պարկ՝ ձվերի և մատղաշների համար:

Աղբյուրները
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Տ.Վ. Թանգամյան, Ս. Հ. Սիսակյան -Եր.: Տիգրան Մեծ, 2013, էջ 126-128
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Է.Ս. Գևորգյան, Ֆ.Դ. Դանիելյան, Ա.Հ. Եսայան - Եր.: Աստղիկ գրատուն, 2013, էջ 175-179
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Է.Ս. Գևորգյան, Ֆ.Դ. Դանիելյան, Ա.Հ. Եսայան - Եր.: Աստղիկ գրատուն, 2013, էջ 175-179
https://pp.userapi.com/c849320/v849320536/ca11f/04kbFrcUWrs.jpg
https://i.pinimg.com/originals/19/e4/7a/19e47a00c6acff394bd3ef4efa8931df.jpg
https://dobrocom.info/wp-content/uploads/2018/08/6-2-7-1.jpg
http://nospress.ru/theme/upload/8430e77cb7ed0c7f18c6e614372a8a9c.jpg
https://www.nationalgeographic.com/content/dam/peopleandculture/the-plate/rights-exempt/files/2015/11/NationalGeographic_738342.ngsversion.1525296667474.adapt.1900.1.jpg
http://img-fotki.yandex.ru/get/6114/64843573.119/0_8a007_e8d72489_orig.jpg
https://c2.staticflickr.com/4/3205/3151939256_31478fea54_z.jpg?zz=1