Ձկների բազմազանությունը և դասակարգումը
Ձկների վերնադաս
Ինչպես արդեն գիտեք, ձկները պատկանում են քորդավորների տիպի ողնաշարավորների ենթատիպին և ունեն մոտ \(21\) հազար տեսակ: Բազմազանությամբ ձկները գրավում են առաջին տեղը քորդավորների տիպում: Այդ մեծածավալ բազմազանությունը ներկայացված է մոտ \(45\) կարգերում, որոնք միավորված են \(2\) հիմնական դասերում՝
\(1\). Կռճիկային ձկների դաս
\(2\). Ոսկրային ձկների դաս
Ձկները հանդիսանում են երկրագնդի հնագույն բնակիչներից մեկը, որոնք մոտավորապես \(400\)մլն տարի առաջ բնակեցրին համաշխարհային օվկիանոսը: Ձկները մինչ օրս պահպանել են գերիշխանությունը ջրային կենսամիջավայրում, քանի որ հանդիպում են բոլոր տիպի ջրավազաններում՝ գետերից մինչև օվկիանոսներ: Ձկները տարածված են նաև ջրային բոլոր խորություններում և ծովային ավազանի գրեթե բոլոր առանձնահատուկ պայմաններում:
Ձկների հարմարումը ջրային կենսամիջավայրում ընթացել է հովանավորող գունավորման միջոցով:
Հովանավորող գունավորման դրսևորումներ են.
\(I.\) Ձկները ձեռք են բերել մարմնի այնպիսի ձևեր և գույներ, որոնք թույլ են տալիս նրանց ձուլվել շրջակա միջավայրի գունային բազմազանությանը և հիմնական ուրվագծային խճանկարում:
\(II.\) Գրեթե բոլոր ձկները ունեն սպիտակ փորիկ, որով լուծվում են թափանցող լուսային ճառագայթներին և մուգ գունավորված մեջք, որով էլ ձուլվում են ավազանի հատակին: Այդ հարմարանքների միջոցով ձկները համարյա անտեսանելի են դառնում ստորին և վերին շերտերից նրանց դիտելիս:
Ձկներին կարելի է համարել ջրային կենսամիջավայրի իսկական տիրակալներ:
Ձկների դասակարգումը և կարգաբանական դիրքը կենդանիների թագավորությունում հետևյալն է.
Միասին կդիտարկենք հիմնական կարգերի առանձնահատկությունները և բազմազանությունը:
I. Կռճիկային ձկների դաս
Կռճիկային ձկների ժամանակակից ձևերը տարածված են գրեթե բոլոր ծովերում ու օվկիանոսներում և հիմնականում չեն հանդիպում գետերում և լճերում: Ի տարբերություն ոսկրային ձկների՝ նրանց կմախքը ամբողջությամբ կռճիկային է: Կռճիկային ձկների թեփուկները, ի տարբերություն ոսկրային ձկների, դասավորված են ոչ թե իրար վրա, այլ իրար կողք կողքի: Կռճիկային ձկների թեփուկները կազմված են ոսկրանյութից, դենտինից և ծածկված են էմալով:
Բացի այդ կռճիկային ձկները չունեն լողափամփուշտ և խռիկային կափարիչներ. նրանց խռիկները բացվում են անմիջապես դեպի դուրս, խռիկային ճեղքերի միջոցով: Պոչային լողակը անհավասարաբիլթ է՝ վերին մասը ավելի երկար է, քան ստորինը: Կռճիկային ձկները ունեն հարուստ ատամներ, որոնք կարող են հոշոտել որսը, քանի որ նրանք հիմնականում գիշատիչներ են:
Շնաձկների կարգ
Այս կարգում ընդգրկված են շնաձկները: Շնաձկները ծովային խոշոր գիշատիչներ են: Ունեն հզոր պոչային լողակ, որով լողում են և հսկայական, մինչև \(15\) սմ երկարությամբ ժանիքներ, որոնք դասավորված են մի քանի շարքով: Սպիտակ շնաձուկն ունի \(15\) մ երկարություն, իսկ պլանկտոնով սնվող կետանման շնաձուկը՝ մինչև \(20\) մ երկարություն: Գոյություն ունեն նաև փոքր ներկայացուցիչներ, օրինակ՝ Սև ծովում բնակվող կատրան շնաձուկը: Շնաձկները կենդանածին են և քիչ պտղաբեր: Հիմնականում արդյունահանվում են մսի, ճարպի և կաշվի համար:
Ներկայացուցիչներն են՝
Հսկա սպիտակ շնաձուկը տարածված է հիմնականում բաց ծովերում և օվկիանոսներում: Նա նախընտրում է հիմնական ջրի մերձափնյա ցամաքային տարածությունները և ոչ մեծ խորությունները: Այդ իսկ պատճառով լուրջ վտանգ է հանդիսանում մարդու համար: Յուրաքանչյուր տարի շնաձկների կողմից մարդկանց հոշոտման բազմաթիվ դեպքեր են գրանցվում: Ջրի՝ \(12—24\ \)°C ջերմաստիճանը լավագույնն է նրանց համար: Հետևաբար նրանք հիմնականում բնակվում են Կալիֆորնիայի, Կուբայի, Բրազիլիայի, ՀԱՀ-ի, Ավստրալիայի մերձափնյա ջրերում և Միջերկրական ծովում: Շնաձկները ունեն հրաշալի զարգացած հոտառություն: Նրանք արյան հոտը զգում են նույնիսկ մի քանի տասնյակ մետրից:
\(\)\(\)
Կատվաձկների կարգ
Կատվաձկները հիմնականում ծովային բնակիչներ են, որոնք նախընտրում են բնակվել ծովի հատակում՝ բենթոսում: Ծովի հատակում՝ գրեթե \(3000\) մ խորության վրա, ազդում է ջրի հսկայական ճնշում, որը չի կարող չազդել կատվաձկների կառուցվածքի վրա: Նշված պայմաններից ելնելով՝ նրանք ունեն սկավառակաձև, մեջքափորային ուղղությամբ տափակացած մարմին: Կատվաձկներից առավել վտանգավոր են էլեկտրական կատվաձկները, որոնց որոշ օրգաններում գեներացվում է մինչև \(220\) Վ լարմամբ էլեկտրական հոսանք և կիրառվում որսի ընթացքում: Փշապոչ կատվաձկան պոչը նման է երկար մտրակի, որն ունի թույն արտադրող սուր փուշ:
Ներկայացուցիչներն են՝
II. Ոսկրային ձկների դաս
Ոսկրային ձկների կառուցվածքային առանձնահատկություններին դուք արդեն հասցրել եք ծանոթանալ, ուստի կդիտարկենք միայն նրանց բազմազանությունը:
Թառափանմանների կարգ
Այս կարգը պատկանում է կռճիկաոսկրայինների ենթադասին: Թառափանմանները քորդա ունեն ոչ միայն սաղմնային ու թրթուրային զարգացման շրջանում, այլև հասուն վիճակում, իսկ կմախքը ոսկրակռճիկային է: Մարմինն իլիկաձև է՝ պատված \(3-5\) շարք խոշոր ոսկրավահանիկներով: Դրանք ցրված են Եվրոպայում, Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում: Նրանք ծովային բնակիչներ են, սակայն ձվադրում են գետերում:
Թառափանմանները արժեքավոր ձկներ են, արդյունահանվում են մսի և սև խավիարի համար:
Ներկայացուցիչներն են՝
Սաղմոնանմանների կարգ
Այս կարգը պատկանում է ճառագայթալողակավորների ենթադասին:
Ներկայացուցիչներն են.
Սևանի իշխանը, որը բնակվել և ձվադրել է ինչպես Սևանա լճում, այնպես էլ լիճը թափվող գետերում: Իշխանի արծաթափայլ թեփուկածածկի վրա կան բազմաթիվ սև, երբեմն կարմիր խալեր: Մարմնի մեջքի մասում ունի ճարպալողակ, որը բնորոշ է տվյալ կարգին: Այն հայտնի է իր համեղ, վարդագույն, ճարպերով հարուստ մսով: Սևանա լճի իջեցումը վտանգել է Սևանի իշխանի գոյությունը:
Կարմրախայտը, որը տարածված է Հայաստանի բոլոր գետերում, մարմնի վրա ունի ցրված բազմաթիվ կարմիր ու սև բծեր: Կարմրախայտը գեղեցիկ ու վառ գունավորում է ստանում հատկապես ձվադրման շրջանում:
Սիգը, որի հայրենիքը Լադոգա և Չուդ լճերն են, Հայաստան է բերվել \(1920\)-ականներին: Այն կողքերից ավելի սեղմված է, արծաթափայլ և առանց պուտերի: Գլուխը փոքր է, իսկ դունչը սուր:
Ծածանանմանների կարգ
Այս կարգը պատկանում է ճառագայթալողակավորների ենթադասին: Ծածանանմանների ներկայացուցիչներն են.
Սևանի կողակը, որը ունի արդյունագործական նշանակություն, պատված է ոսկեգույն թեփուկներով, գլուխը մեծ է, դունչը՝ բութ:
Ծածանը, որը Հայաստանի ջրամբարների ամենաարագ աճող ձկներից է, ունի սննդային նշանակություն: Այն ինտենսիվ բազմանում է և արագ աճում:
Տառեխանմանների կարգ
Այս կարգը պատկանում է ճառագայթալողակավորների ենթադասին: Տառեխանմանների ներկայացուցիչներն են.
Շպռոտը և սարդինան, որոնք ծովերի բնակիչներ են, ունեն փոքր չափեր, բայց արժեքավոր սննդատեսակ են և արդյունաբերական կարևորություն են ներկայացնում:
Վրձնալողակ ձկների ենթադաս
Ներկայացուցիչն է լաթիմերիան, որը մինչև \(180\) սմ երկարությամբ ու \(95\) կգ քաշով խոշոր ձուկ է: Ենթադրվում էր, որ անհետացել են \(100\) մլն տարի առաջ, սակայն \(1938\) թ. բռնվել է Հնդկական օվկիանոսում:
Ենթադրվում է, որ վրձնալողակ ձկներից կարող են առաջացած լինել երկկենցաղները:
Երկշունչ ձկների ենթադաս
Ներկայացուցիչներն են աֆրիկական թեփուկավորը և ավստրալական եղջերատամը: Այս ձկներն ունեն լողափամփուշտից զարգացած փոքեր, որոնցով կարող են շնչել մթնոլորտային թթվածինը: \(1\) մ երկարությամբ ավստրալական եղջերատամը անցնում է թոքային շնչառության, երբ չոր եղանակին ցամաքում են գետերը: Աֆրիկական եղջերատամը ջրամբարների չորացման ժամանակ ընկղմվում է տիղմի մեջ և շնչելով օդի թթվածինը՝ քնում է:
Աղբյուրները
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Տ.Վ. Թանգամյան, Ս. Հ. Սիսակյան -Եր.: Տիգրան Մեծ, 2013, էջ 124-128
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Է.Ս. Գևորգյան, Ֆ.Դ. Դանիելյան, Ա.Հ. Եսայան - Եր.: Աստղիկ գրատուն, 2013, էջ 174-177
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Է.Ս. Գևորգյան, Ֆ.Դ. Դանիելյան, Ա.Հ. Եսայան - Եր.: Աստղիկ գրատուն, 2013, էջ 174-177
http://naribalky.ru/uploads/narybalkuru/narybalkuru-7.jpg
https://tvmania.ro/wp-content/uploads/2015/08/Shark-Week-2.jpg
https://biogeodb.stri.si.edu/caribbean//resources/img/images/species/2718_8012.jpg
https://i.pinimg.com/736x/69/71/13/6971135b91456494155e8d911ffe3fb0.jpg