Ծածկասերմերի առանձնահատկությունները
Ծածկասերմ կամ ծաղկավոր բույսերը կազմում են երկրագնդի բուսականության մեծամասնությունը տեսակների քանակով՝ մոտ \(250 000\) տեսակ, և աճում են կլիմայական բոլոր գոտիներում:
Ծածկասերմ բույսերը բնութագրվում են ծաղիկների և պտուղների առկայությամբ:
46.jpg
 
Այս բույսերի լայն տարածվածությունը և բազմազանությունը պայմանավորված է հետևյալ առանձնահատկություններով.
 
\(1.\) Պտուղը պատում է սերմը և պաշտպանում այն, ապահովում նրա աճն անբարենպաստ պայմաններում:
\(2.\) Ծածկասերմերի հյուսվածքները խիստ մասնագիտացված են՝ առավելագույնս հարմարված են որոշակի ֆունկցիաներ կատարելուն:
\(3.\) Ծածկասերմերին բնորոշ է ինտենսիվ նյութափոխանակություն և օրգանական նյութերի արագ կուտակում:
 
Այս ամենը թույլ է տալիս ծածկասերմերին հարմարվել շրջակա միջավայրի ամենատարբեր պայմաններին:
 
Ծածկասերմ բույսերը կազմված են վեգետատիվ կամ մարմնական և գեներատիվ կամ սեռական օրգան համակարգերից:
Ծածկասերմերի վեգետատիվ օրգաններն են` արմատը, ցողունը, տերևը, իսկ գեներատիվ օրգանները՝ ծաղիկը, պտուղը, սերմը:
Վեգետատիվ համակարգը ապահովում է բույսի կենսագործունեությունը, իսկ գեներատիվ համակարգը ապահովում է բույսի բազմացումը:
 
47.jpg48-8.jpg
  
Դու արդեն գիտես, որ գոյություն ունի արմատային երկու համակարգ՝ փնջաձև և առանցքային, որոնք կազմվում են գլխավոր, կողային և հավելյալ արմատներից:
 
0-02-w1039.png
 
Բույսերի տերևները ևս խիստ բազմազան են և դասակարգվում են ըստ տարբեր հատկանիշների.
 
\(1.\) ըստ քանակի տարբերակում ենք պարզ և բարդ տերևներ;
\(2.\) ըստ ձևի տարբերակում ենք ամբողջաեզր և սղոցաեզր տերևներ;
\(3.\) ըստ ջղավորության՝ ցանցաջիղ, աղեղնաջիղ կամ զուգահեռաջիղ տերևներ:
 
 64.jpg
  
Ծաղկավոր բույսերի դասակարգման համար էական կարևորություն ունի ծածկասերմերի սերմը: Բոլոր ծաղկավոր բույսերը բաժանվում են երկու խմբի՝ համաձայն շաքիլների քանակին սաղմում:
 
3.png
 
Հիմք ընդունելով սերմի կառուցվածքի առանձնահատկությունները՝ սահմանվում է ծաղկավոր բույսերի երկու դաս՝
 
\(1\). Միաշաքիլավոր բույսերի դաս. պատկանում են՝ շուշանը, ցորենը, եգիպտացորենը, բրինձը, սոխը, սխտորը:
 
Բնորոշ է փնջաձև արմատային համակարգ, աղեղնաջիղ կամ զուգահեռաջիղ, ամբողջաեզր, պարզ տերևների, միայն խոտաբուսային կենսաձևի առկայություն:
 
\(2.\) Երկշաքիլավոր բույսերի դաս. պատկանում են՝ լոբին, ոլոռը, կաղամբը, արևածաղիկը, խնձորենին, ելակը:
 
Բնորոշ է առանցքային արմատային համակարգ, ցանցաջիղ, սղոցաեզր, բարդ տերևների, բոլոր կենսաձևերի, ցողունում գոյացնող հյուսվածքի առկայություն:
 
b81bf596138e1dc35aa1def75a989381.jpg
Աղբյուրները
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Տ.Վ. Թանգամյան, Ս. Հ. Սիսակյան -Եր.: Տիգրան Մեծ, 2013, էջ 41-43
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Է.Ս. Գևորգյան, Ֆ.Դ. Դանիելյան, Ա.Հ. Եսայան- Եր.: Աստղիկ գրատուն, 2013, էջ 57-60
https://ds03.infourok.ru/uploads/ex/086b/000167fa-acf3e6e5/640/img1.jpg
https://ppt4web.ru/images/8/9054/310/img6.jpg
http://ebiology.ru/wp-content/uploads/2016/01/44444.jpg
https://upload.wikimedia.org/wikipedia/uk/4/43/Leaf_morphology_uk.png
http://kursak.net/wp-content/uploads/2015/05/clip_image01910.jpg
https://i.pinimg.com/originals/b8/1b/f5/b81bf596138e1dc35aa1def75a989381.jpg