Մերկասերմերի առանձնահատկությունները և բազմազանությունը
Սերմնավոր բույսերի առաջին ներկայացուցիչները, որոնք գրավել են երկրագունդը, մերկասերմերն են: Դինոզավրերի անհետացման ժամանակաշրջանում, երբ երկրագնդի կլիման արդեն չորն էր և սառը, խոնավ արևադարձային պայմաններին սովոր սպորավոր բույսերի հսկայական անտառները իրենց տեղը զիջեցին սերմնավոր բույսերին՝ առաջին հերթին մերկասերմերին:
 
Ուշադրություն
Մերկասերմերն ունեն ավելի կատարյալ վերարտադրման համակարգ և առավել զարգացած հյուսվածքներ և օրգաններ, քան սպորավորները:
Մերկասերմերը մեծամասամբ ծառեր են, չունեն խոտաբուսային կենսաձևեր: Նրանք ունեն լավ զարգացած և մասնագիտացված վեգետատիվ օրգաններ՝ արմատ, ցողուն և տերևներ:
 
Արդյունքում մերկասերմերը \(150\) մլն. տարի առաջ գերիշխող դիրք են գրավել երկրագնդում: Մերկասերմերի տեսակների քանակը կազմում է ընդամենը \(600\), այնուհանդերձ այս բույսերը տարածված են ամբողջ երկրագնդով մեկ, իսկ Հյուսիսային կիսագնդում կազմավորում են հսկայական անտառներ՝ տայգա:
 
10709258.jpg
  
Ջրի, ջերմության և լույսի սակավությունը պատճառ հանդիսացան մերկասերմ բույսերին բնորոշ հիմնական առանձնահատկությունների ձևավորմանը:
 
Ջրի խնայողության նպատակով՝ մերկասերմերի տերևները ձևափոխվեցին ասեղնաձև փշերի, որի համար էլ նրանք երբեմն կոչվում են փշատերևավորներ կամ ասեղնատերևավորներ
  
Մերկասերմերի հիմնական ներկայացուցիչներն ունեն հզոր արմատային համակարգ, որի միջոցով անընդհատ կարողանում են ջուր կլանել հողի ամենախոր շերտերից: Նշված առանձնահատկությունների հիման վրա մերկասերմերը մեծամասամբ տերևաթափ չունեն և մշտադալար են:
 
Ուշադրություն
Երկրագնդի վրա կլիմայի չորացման և սառեցման հետևանքով ասեղնատերևավորները անցում կատարեցին սերմերով բազմացման:
Դրանք արտաքնապես չունեն հուսալի պաշտապանիչ ծածկույթներ և մերկ վիճակում են, որի համար էլ ստացել են տվյալ անվանումը:
 
Pinus_nigra_cone_Bad_Voeslau.jpg
 
Մերկասերմերին բնորոշ է մասնագիտացված սեռական բազմացումը:
 
Սերմնավոր բույսերն, ի տարբերություն սպորավորների, բազմանում են ոչ թե սեռական և անսեռ սերունդների հերթագայությամբ, այլ հիմնականում սեռական ճանապարհով:
 
Մերկասերմ բույսերը ունեն կատարյալ և տարբերակված սեռական օրգաններ՝ կոներ: Տարբերում ենք \(♂\) և \(♀\) կոներ:
 
Արական կոներում հասունանում են փոշեհատիկները, որոնցում զարգանում են \(♂\) գամետները՝ սպերմիումները:
  
Իգական կոներում զարգանում են \(♀\) գամետները՝ սերմնաբողբոջները:
 
57.jpg
 
♂ կոներում հասունացումից հետո փոշեհատիկները քամու միջոցով տեղափոխվում են իգական կոների վրա, որոնց թեփուկների արանքում գտնվում են ♀ սերմնաբողբոջները:
գամետների տեղափոխումը սեռական օրգանների վրա կոչվում է փոշոտում:
Փոշոտումից հետո ♀ կոները կանաչում են, նրանց թեփուկները փակվում և սոսնձվում են խեժով: Հաջորդ գարնանը տեղի է ունենում բեղմնավորում և առաջանում է զիգոտ:
Զիգոտից զարգանում է սաղմը, իսկ սերմնաբողբոջից՝ սերմը:
Սիբիրում և Հեռավոր Արևելքում աճում է սիբիրյան սոճին` մայրին, որի կոներից ստանում են շատ արժեքավոր սննդանյութ՝ մայրու յուղ:
 
50.jpg
 
Սիբիրում նաև շատ տարածված է խեժափիճին: Ի տարբերություն այլ մերկասերմերի, այն մշտադալար չէ և աշնանը թափում է տերևները: Նրա փայտը շատ ամուր է և օգտագործվում է շինարարության մեջ:
 
52.jpg
 
Մերձարևադարձային և արևադարձային գոտիներում տարածված է նոճին կամ կիպարիսը: Այն ունի թեփուկավոր տերևներ:
 
51.jpg
 
Հյուսիսային Ամերիկայում աճում են հսկայական ծառեր՝ սեքվոյաներ, որոնք նույնպես պատկանում են մերկասերմերի բաժնին: Նրանց բարձրությունը հասնում է \(130-150\) մետրի, իսկ հաստությունը՝ \(8\) մետրի, իսկ տարիքը՝ մինչև \(2000\) տարի:
 
53.jpg
 
Մերկասերմերի ամենատարածված ներկայացուցիչներից են սոճին և եղևնին:
 
Սոճի: Սոճին \(30-35\) մ բարձրության հասնող լուսասեր մշտադալար ծառ է: Այն ունի հզոր արմատային համակարգ՝ լավ զարգացած, խորը թափանցող և մակերեսային արմատներով, որի շնորհիվ կարող է աճել ինչպես չոր հողերում, ավազուտներում ու ժայռերի վրա, այնպես էլ ճահճուտներում:
 
55.jpg
 
Սոճու փշատերևները դասավորված են զույգերով, կարճացած ընձյուղների վրա, ապրում են \(2-3\) տարի և փոխարինվում են աստիճանաբար: Նրանք ունեն լավ զարգացած մոմաշերտային ծածկոց կուտիկուլա և քիչ թվով խորն ընկղմված հերձանցքեր, ինչի շնորհիվ փշատերևների միջոցով ջրի գոլորշիացումը շատ փոքր է:
 
Եղևնի: Եղևնիներն ունենում են մինչև \(40\) մ բարձրություն, ապրում են \(200-250\) տարի: Նրանց սաղարթը բրգաձև է, իսկ փշատերևներն ավելի կարճ, քան սոճունը և մեկական են: Նրանք խիտ ծածկում են ընձյուղը և ապրում \(5-7\) տարի: Արմատները մակերեսային են, գլխավոր արմատը թույլ է զարգացած: Եղևնին ստվերադիմացկուն ծառ է, բայց պահանջկոտ է հողի նկատմամբ, աճում է բերրի, խոնավ հողերում, կարող է աճել այլ ծառերի ստվերում:
 
56.jpg
Աղբյուրները
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Տ.Վ. Թանգամյան, Ս. Հ. Սիսակյան -Եր.: Տիգրան Մեծ, 2013, էջ 38-41
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Է.Ս. Գևորգյան, Ֆ.Դ. Դանիելյան, Ա.Հ. Եսայան- Եր.: Աստղիկ գրատուն, 2013, էջ 53-55
http://svopi.ru/uploads/posts/2015-12/1449035490_98751.jpg
https://md.all.biz/img/md/catalog/more/110002_sosna_chyornaya.jpeg
https://herbalpedia.ru/wp-content/uploads/2016/11/360_280_sosnovye-shishki-lechebnye-svojstva-i-protivopokazaniya-mini.jpg
https://fitohome.ru/wp-content/uploads/2017/01/sosnovyie-shishki2-150x150.jpg
https://static.baza.farpost.ru/v/1415953473126_bulletin
http://www.treespk.ru/upload/iblock/f04/f04ea5a87dcc02368753322c3e7bf2e6.jpg
https://dommovik.ru/sites/default/files/styles/l-wm/public/1803/skrinshot_28-02-2018_185522.png?itok=epf8X1nC
http://horosho-zhivem.ru/wp-content/uploads/2015/11/kiparis2-300x225.jpg
https://image.shutterstock.com/image-photo/giant-sequoia-trees-national-park-260nw-305638310.jpg
http://ogorodsadovod.com/sites/default/files/imagecache/growimgterm/u79/2016/04/tree1.jpg
http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/3c/Pinus_nigra_cone_Bad_Voeslau.jpg/360px-Pinus_nigra_cone_Bad_Voeslau.jpg
https://encrypted-tbn0.gstatic.com/images?q=tbn:ANd9GcSOKKi15iSozhOXfNf8_uI_dXTNAoRdtCQ5qOddAduhZIGqDKJG
http://ufdp.org/Species/Picea_pungens_Cone_Thumb.jpg