Մեթոդական հանձնարարականներ
Տեսություն
Թիվ | Անվանումը | Նկարագրություն |
---|---|---|
1. | Ինֆորմացիայի քանակի չափման միավորները տեխնիկայում | Ներկայացվում է, որ համակարգչում առկա ինֆորմացիան ենթարկվում է թվային կոդավորման։ Սահմանվում է ինֆորմացիայի ծավալը չափելու փոգրագույն միավորը, ինպես նաև ծավալուն ինֆորմացիայի քանակը չափելու նպատակով ավելի խոշոր միավորներ |
Առաջադրանքներ
Թիվ | Անվանումը | Տիպը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Մի չափման միավորից անցումը մյուսին (բիթ և բայթ) | 3 տեսակ - վերլուծական | հեշտ | 2Մ. | Աշակերտը պետք է կարողանա բայթը արտահայտել բիթերով և հակառակը |
2. | Մի չափման միավորից անցումը մյուսին (բայթ և Կբայթ) | 3 տեսակ - վերլուծական | հեշտ | 2Մ. | Աշակերտը պետք է կարողանա բայթը արտահայտել Կբայթերով և հակառակը |
3. | Պնդումը ճի՞շտ է, թե՞ սխալ | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 2Մ. | Աշակերտը պետք է նշի ասույթի ճշմարտացիության տեսակը: Պնդումները վերաբերվում են ինֆորմացիայի կոդավորմանն ու չափման միավորներին |
4. | Ինֆորմացիայի կոդավորում: Սահմանումներ | 1 տեսակ - ճանաչողական | միջին | 3Մ. | Ստուգվում է թեմայի սահմանումների իմացությունը: Աշակերտը պետք է լրացնի սահմանումներում և պնդումներում բաց թողնված բառերը |
5. | Ո՞ր պնդումներն են ճիշտ | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 3Մ. | Աշակերտին ներկայացվում են պնդումների փունջ, և նա պետք է նշի, թե թվարկված պնդումներից որո՞նք են ճիշտ |
6. | Մի չափման միավորից անցումը մյուսին (բիթ, բայթ և Կբայթ) | 3 տեսակ - վերլուծական | միջին | 4Մ. | Աշակերտը պետք է կարողանա բայթը և Կբայթը արտահայտել բիթերով և հակառակը |
7. | Ինֆորմացիայի ծավալի չափման միավորները | 3 տեսակ - վերլուծական | միջին | 3Մ. | Աշակերտը պետք է իմանա բայթի սահմանումը, Կբայթի, Մբայթի, Գբայթի, Տբայթի և Պբայթի այտահայտումը մեկը մյուսով |
8. | Տեքստի կոդավորում | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 5Մ. | Օգտվելով տրված աղյուսակից, ուր նշված են հայկական տառերի երկուական կոդերը, աշակերտը պետք է կոդավորի տվյալ հայալեզու բառը |
9. | Ինֆորմացիան քանի՞ բայթ է զբաղեցնում | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 6Մ. | Աշակերտը պետք է նշի, թե գրված նախադասությունը քանի՞ բայթ կզբաղեցնի, և դա արտահայտի բիթերով |
10. | Դասագիրքը հիշողության ի՞նչ ծավալ կզբաղեցնի | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 5Մ. | Ներկայացվում է դասագրքի էջերի քանակը, մեկ էջում ներառնված տողերի քանակը, և յուրաքանչյուր տողի պայմանանշանների քանակը: Աշակերտը պետք է գրի, թե տվյալ գիրքը հիշողության ի՞նչ ծավալ կզբաղեցնի |
11. | Պատկերի կոդավորումը | 1 տեսակ - ճանաչողական | բարդ | 5.7Մ. | Սև սպիտակ պատկերի կոդավորումը: Ներկայացվում է պատկերը, և աշակերտը պետք է կոդավորի այդ պատկերի նշված տողը և սյունը |
Թեստեր
Թիվ | Անվանումը | Խորհուրդ տրվող ժամանակը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Վարժանք թեմայի վերաբերյալ | 00:15:00 | միջին | 12Մ. | Համակարգչում առկա ինֆորմացիայի թվային կոդավորումը՝ երկուական համակարգ։ Ինֆորմացիայի ծավալը չափելու փոգրագույն միավորը, ծավալուն ինֆորմացիայի քանակը չափելու նպատակով ավելի խոշոր միավորներ: Ստուգվում է անցումը մի չափման միավորից մյուսին |
Ստուգողական թեստեր (աշակերտներին հասանելի չէ):
Թիվ | Անվանումը | Խորհուրդ տրվող ժամանակը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Տնային աշխատանք թեմայի վերաբերյալ | 00:20:00 | միջին | 22Մ. | Համակարգչում առկա ինֆորմացիայի թվային կոդավորումը՝ երկուական համակարգ։ Ինֆորմացիայի ծավալը չափելու փոգրագույն միավորը, ծավալուն ինֆորմացիայի քանակը չափելու նպատակով ավելի խոշոր միավորներ: Ստուգվում է անցումը մի չափման միավորից մյուսին |
2. | Ստուգողական աշխատանք թեմայի վերաբերյալ | 00:20:00 | միջին | 21.7Մ. | Համակարգչում առկա ինֆորմացիայի թվային կոդավորումը՝ երկուական համակարգ։ Ինֆորմացիայի ծավալը չափելու փոգրագույն միավորը, ծավալուն ինֆորմացիայի քանակը չափելու նպատակով ավելի խոշոր միավորներ: Ստուգվում է անցումը մի չափման միավորից մյուսին |