Մեթոդական հանձնարարականներ
Տեսություն
Թիվ | Անվանումը | Նկարագրություն |
---|---|---|
1. | Ինֆորմացիա փոխանցելու նպատակով նախկինում կիրառված միջոցները | Ներկայացվում է ինֆորմացիա փոխանցելու նպատակով նախկինում կիրառված միջոցներն ու մեթոդները |
2. | Ինֆորմացիայի կոդավորումը | Սահմանվում է կոդը և կոդավորման գործընթացը, ներկայացվում է համակարգչում ինֆորմացիան ներկայացնելու ձևը՝ երկուական համակարգը |
Առաջադրանքներ
Թիվ | Անվանումը | Տիպը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Պնդումներ ինֆորմացիայի փոխանցման վերաբերյալ | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 1Մ. | Ձևակերպվում է պնդում, աշակերտը պետք է նշի, պնդումը ճի՞շտ է, թե՞ սխալ: Պնդումները վերաբերվում են ինֆորմացիայի փոխանցման հնագույն և ժամանակակից միջոցներին |
2. | Ինֆորմացիայի փոխանցման միջոցները | 2 տեսակ - մեկնաբանական | հեշտ | 2Մ. | Ներկայացվում են տարբեր ժամանակների ինֆորմացիայի փոխանցման համար կիրառված միջոցներ: Աշակերտը պետք է ընտրի այն պատասխանը, որը կլրացնի տվյալ միջոցին վերաբերող միտքը |
3. | Տեղադրիր համապատասխանությունը | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 2Մ. | Ստուգվում է ինֆորմացիայի փոխանցման միջոցների և ինֆորմացիան կոդավորելու տեսակների իմացությունը: Աշակերտը պետք է տրված իրավիճակի համար ընտրի ճիշտ համապատասխանությունը |
4. | Ինֆորմացիայի փոխանցում և կոդավորում | 3 տեսակ - վերլուծական | միջին | 3Մ. | Ստուգվում է ինֆորմացիայի փոխանցման միջոցների իմացությունը, ինչպես նաև ինֆորմացիայի կոդավորման տեսակների իմացությունը |
5. | Հայոց այբուբենի տառերի թվային արժեքը | 3 տեսակ - վերլուծական | միջին | 3Մ. | Աշակերտը պետք է կարողանա հայկական այբուբենի տառերը համապատասխանեցնի նրանց թվային արժեքներին և հակառակը |
6. | Ասույթը ճի՞շտ է, թե՞ սխալ | 3 տեսակ - վերլուծական | միջին | 3Մ. | Ձևակերպվում է պնդում, աշակերտը պետք է նշի, պնդումը ճի՞շտ է, թե՞ սխալ: Պնդումները վերաբերում են ինֆորմացիայի փոխանցման հնագույն և ժամանակակից միջոցներին, ինչպես նաև ինֆորմացիայի կոդավորման եղանակներին |
7. | Ո՞ր բառն է կոդավորված դրոշակների այբուբենով | 3 տեսակ - վերլուծական | միջին | 4Մ. | Աշակերտը պետք է ապակոդավորի (վերծանի) դրոշակների այբուբենի միջոցով կոդավորված բառը |
8. | Կեսարի գաղտնագրման այբուբենը | 3 տեսակ - վերլուծական | միջին | 4Մ. | Աշակերտը, օգտվելով Կեսարի գաղտնագրման այբուբենից, պետք է կոդավորի տրված բառը |
9. | Հնում ինֆորմացիայի փոխանցման ինչպիսի՞ միջոցներ են եղել | 2 տեսակ - մեկնաբանական | բարդ | 6Մ. | Ներկայացվում են տարբեր ժամանակների ինֆորմացիայի փոխանցման համար կիրառված միջոցներ: Աշակերտը պետք է գրի այն բաց թողնված բառը կամ բառերը, որոնք կլրացնեն տվյալ միջոցին վերաբերող միտքը |
10. | Ո՞րն է բաց թողնված բառը | 1 տեսակ - ճանաչողական | բարդ | 6Մ. | Ստուգվում է ինֆորմացիայի փոխանցման միջոցների, ինչպես նաև ինֆորմացիայի կոդավորման եղանակների իմացությունը: Աշակերտը պետք է լրացնի բաց թողնված բառը |
11. | Փոխանցվող ինֆորմացիայի կոդը | 2 տեսակ - մեկնաբանական | բարդ | 6Մ. | Աշակերտը պետք է իմանա, թե ի՞նչ է կոդը և ինֆորմացիայի կոդավորումը: Նախադասությունն ավարտուն դարձնելու համար աշակերտը պետք է տեղադրի համապատասխան բառերը |
12. | Տառերի կոդավորումը երկնիշ թվերով | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 6Մ. | Աշակերտը պետք է կարողանա նկարագրված մեթոդով հայկական այբուբենի տառերը համապատասխանեցնել նրանց թվային արժեքներին |
13. | Դրոշակների այբուբենը | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 5Մ. | Աշակերտը պետք է վերծանի դրոշակների այբուբենի միջոցով կոդավորված բառը |
14. | Կեսարի գաղտնագրման այբուբենով կոդավորված ինֆորմացիայի ապակոդավորում | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 6Մ. | Աշակերտը պետք է կարողանա, օգտվելով Կեսարի գաղտնագրման այբուբենից, ապակոդավորի տրված ինֆորմացիան |
Թեստեր
Թիվ | Անվանումը | Խորհուրդ տրվող ժամանակը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Վարժանք թեմայի վերաբերյալ | 00:15:00 | միջին | 10Մ. | Ինֆորմացիան ներկայացնելու նախկին և ժամանակակից մեթոդները, կոդավորում, ապակոդավորում: Համակարգչում առկա ինֆորմացիայի ներկայացումը. երկուական համակարգ |
Ստուգողական թեստեր (աշակերտներին հասանելի չէ):
Թիվ | Անվանումը | Խորհուրդ տրվող ժամանակը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Տնային աշխատանք թեմայի վերաբերյալ | 00:20:00 | միջին | 17Մ. | Ինֆորմացիան ներկայացնելու նախկին և ժամանակակից մեթոդները, կոդավորում, ապակոդավորում: Համակարգչում առկա ինֆորմացիայի ներկայացումը. երկուական համակարգ |
2. | Ստուգողական աշխատանք թեմայի վերաբերյալ | 00:20:00 | միջին | 30Մ. | Ինֆորմացիան ներկայացնելու նախկին և ժամանակակից մեթոդները, կոդավորում, ապակոդավորում: Համակարգչում առկա ինֆորմացիայի ներկայացումը. երկուական համակարգ |