Մեթոդական հանձնարարականներ

Տեսություն

Թիվ Անվանումը Նկարագրություն
1. Ինֆորմացիայի աղբյուրներ Ներկայացվում է ինֆորմացիայի կարգավորված և չկարգավորված աղբյուրները, ինչպես նաև ինֆորմացիայի կարգավորումն ըստ որևէ հայտանիշի
2. Ինֆորմացիայի կարգավորված և չկարգավորված աղբյուրներ Ներկայացվում է ինֆորմացիայի կարգավորված և չկարգավորված աղբյուրները, ինչպես նաև ինֆորմացիայի կարգավորումն ըստ որևէ հայտանիշի

Առաջադրանքներ

Թիվ Անվանումը Տիպը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Պնդումներ ինֆորմացիայի կարգավորման վերաբերյալ 1 տեսակ - ճանաչողական հեշտ 1Մ. Աշակերտը պետք է հասկանա, թե ի՞նչ է ինֆորմացիայի կարգավորումը, ինֆորմացիայի ինչպիսի կարգավորված աղբյուրներ կան: Պետք է նշի, թե տվյալ պնդումը ճի՞շտ է, թե՞ սխալ
2. Ինֆորմացիայի կարգավորված և չկարգավորված աղբյուրներ 3 տեսակ - վերլուծական հեշտ 1Մ. Ստուգվում է ինֆորմացիայի աղբյուրների վերաբերյալ ունեցած գիտելիքները: Աշակերտը պետք է կարողանա տարբերել և ճանաչել ինֆորմացիայի կարգավորված և չկարգավորված աղբյուրները
3. Ըստ ո՞ր հայտանիշի է կարգավորված ինֆորմացիան 1 տեսակ - ճանաչողական հեշտ 2Մ. Ստուգվում է ինֆորմացիայի կարգավորման վերաբերյալ գիտելիքներն ու կարողությունները: Բերվում է աղյուսակի օրինակ, աշակերտը պետք է նշի, թե ըստ ո՞ր հայտանիշի է կարգավորված աղյուսակի ինֆորմացիան
4. Ի՞նչ հայտանիշով է կարգավորված ինֆորմացիան 2 տեսակ - մեկնաբանական միջին 3Մ. Աշակերտը պետք է նշի, թե տվյալ իրավիճակում առավել նպատակահարմար է ինֆորմացիան կարգավորել ըստ ո՞ր հայտանիշի
5. Ո՞րն է բաց թողնված բառը 2 տեսակ - մեկնաբանական միջին 4Մ. Ստուգվում է ինֆորմացիայի աղբյուրների վերաբերյալ ունեցած գիտելիքները: Աշակերտը պետք է լրացնի նախադասությունում բաց թողնված բառը: Պատասխանը կարելի է պատճենել թվարկված բառերից
6. Աղյուսակի կարգավորումն ըստ սյունակների 2 տեսակ - մեկնաբանական միջին 3Մ. Աշակերտը պետք է նշի, թե տվյալ աղյուսակում ինֆորմացիան ըստ ո՞ր հայտանիշի է կարգավորված
7. Ո՞րն է սյունակի անունը և կարգավորման կարգը 3 տեսակ - վերլուծական միջին 3.5Մ. Ստուգվում է աղյուսակի կարգավորման իմացությունը: Աշակերտը պետք է նշի, թե տվյալ աղյուսակը ըստ ո՞ր սյունակի է կարգավորված և կարգավորման համար ի՞նչ կարգ է ընտրված՝ աճմա՞ն, նվազմա՞ն, թե՞ այբբենական
8. Գտիր ինֆորմացիայի կարգավորման հայտանիշը 3 տեսակ - վերլուծական բարդ 6Մ. Ստուգվում է ինֆորմացիայի կարգավորման վերաբերյալ գիտելիքներն ու կարողությունները: Բերվում է աղյուսակների օրինակներ, աշակերտը պետք է գրի, թե ըստ ո՞ր հայտանիշի է կարգավորված յուրաքանչյուր աղյուսակի ինֆորմացիան
9. Աղյուսակի կարգավորումն՝ ըստ տրված սյունակի 3 տեսակ - վերլուծական բարդ 6Մ. Ստուգվում է ինֆորմացիայի կարգավորման վերաբերյալ գիտելիքներն ու կարողությունները: Բերվում է աղյուսակների օրինակներ, աշակերտը պետք է գրի, թե ըստ տվյալ հայտանիշի կարգավորումից հետո աղյուսակի նշված տողում ի՞նչ թիվ պետք է գրել
10. Աղյուսակի նշված տողը 3 տեսակ - վերլուծական բարդ 6Մ. Ստուգվում է աղյուսակի՝ ըստ որևէ սյունակի կարգավորման գիտելիքներն ու կարողությունները: Աշակերտը պետք է կարգավորի աղյուսակը և նշի, թե ի՞նչ ինֆորմացիա կպարունակի աղյուսակի նշված տողը

Թեստեր

Թիվ Անվանումը Խորհուրդ տրվող ժամանակը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Վարժանք թեմայի վերաբերյալ 00:15:00 միջին 6.5Մ. Ինֆորմացիայի կարգավորված և չկարգավորված աղբյուրները, դրանց տարբերակումը: Ինֆորմացիայի կարգավորումն ըստ որևէ հայտանիշի

Ստուգողական թեստեր (աշակերտներին հասանելի չէ):

Թիվ Անվանումը Խորհուրդ տրվող ժամանակը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Տնային աշխատանք թեմայի վերաբերյալ 00:20:00 միջին 20Մ. Ինֆորմացիայի կարգավորված և չկարգավորված աղբյուրները, դրանց տարբերակումը: Ինֆորմացիայի կարգավորումն ըստ որևէ հայտանիշի
2. Ստուգողական աշխատանք թեմայի վերաբերյալ 00:20:00 միջին 23Մ. Ինֆորմացիայի կարգավորված և չկարգավորված աղբյուրները, դրանց տարբերակումը: Ինֆորմացիայի կարգավորումն ըստ որևէ հայտանիշի