Ինֆորմացիա ձեռք բերելու աղբյուրները լինում են կարգավորված և չկարգավորված: 
Ինֆորմացիայի կարգավորված աղբյուրներ են զանազան տեղեկատուները, բառարաններն ու հանրագիտարանները։ Սրանցում ներառված ինֆորմացիան հիմնականում կարգավորված է այբբենական կարգով։
Կարգավորումն ինֆորմացիայի խմբավորումն է` ըստ որևէ հայտանիշի։
Ենթադրենք, որ գրադարանում գրքերը դասավորված չեն և հավաքված են մի ընդհանուր կույտի մեջ. այս դեպքում դժվար է ասել, թե փնտրվող գիրքը երբ կգտնվի։ Գրքերի նման կույտը կարելի է ինֆորմացիայի չկարգավորված աղբյուր համարել, որը չի կարող ինֆորմացիա ստանալու արդյունավետ միջոց հանդիսանալ:
 
Աղյուսակ 3.1-ում բերված օրինակում ինֆորմացիան կարգավորված է ըստ անունների այբբենական կարգի, 3.2-ում՝ ըստ ազգանունների այբբենական, իսկ 3.3-ում՝ ըստ զանգվածի նվազման։
 
անուն1.png
ազգանուն1.png
զանգված1.png
Աղյուսակ 3.1
Աղյուսակ 3.2
Աղյուսակ 3.3
Աղբյուրները
 Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան,  Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012