Քանի որ համակարգչի արտաքին հիշող սարքերի վրա պահպանված ինֆորմացիան ջնջելիս հնարավոր է սխալմամբ արժեքավոր տվյալներ կորցնել, ապա Windows օպերացիոն համակարգում ջնջելու գործողության համար լրացուցիչ միջոցներ են նախատեսվել. օբյեկտը ջնջելուց առաջ համակարգն առաջարկում է այն ջնջել՝ պահպանելով Recycle Bin (Զամբյուղ) համակարգային ֆայլադարանում։
Զամբյուղը (Recycle Bin) կոշտ սկավառակի վրա հատուկ ձևով կազմակերպված հիշողության տիրույթ է, որը նախատեսված է ջնջված օբյեկտների հետագա պահպանման համար։
Ջնջելուց հետո օբյեկտը Զամբյուղում պահպանելու առաջարկին կարելի է պատասխանել Yes կամ No կոճակներից մեկով: Yes–ի դեպքում ջնջված օբյեկտն ուղարկվում է Recycle Bin, No–ի դեպքում օբյեկտը չի ջնջվում։
Օբյեկտը ջնջելուց հետո այն Զամբյուղում պահպանելու վերաբերյալ
բացված երկխոսության պատուհան
Այսպիսով, պատահմամբ ջնջված և Զամբյուղում պահպանված օբյեկտներն անհրաժեշտության դեպքում կարելի է նորից վերականգնել, իսկ մնացածները, ջնջման ենթակաները՝ վերջնականապես ջնջել նաև Recycle Bin-ից։
Զամբյուղը բացելու համար անհրաժեշտ է.
- մկնիկի ցուցիչը տեղադրել Recycle Bin տարբերանիշի վրա,
- կրկնակի սեղմել ձախ սեղմակը։
Աղբյուրները
Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան, Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012