Պատահմամբ ջնջված և Զամբյուղում պահպանված օբյեկտներն անհրաժեշտության դեպքում կարելի է նորից վերականգնել,  իսկ մնացածները, ջնջման ենթակաները՝ վերջնականապես ջնջել նաև Recycle  Bin-ից։
 
Զամբյուղում պահպանված օբյեկտը վերականգնելու համար անհրաժեշտ է.
  • բացել Recycle  Bin  պատուհանը,
  • ընտրել վերականգնման ենթակա օբյեկտը,
  • սեղմել պատուհանի տիրույթի Restore this item կոճակը։
restore.png
  Recycle  Bin  պատուհան
  
  
Զամբյուղում առկա բոլոր օբյեկտները վերականգնելու համար անհրաժեշտ է.
  • բացել Recycle  Bin  պատուհանը,
  • ընտրել պատուհանի տիրույթում գտնվող Restore All Items կոճակը։
Զամբյուղից օբյեկտը կարելի է վերականգնել նաև՝ օբյեկտի վրա սեղմելով մկնիկի աջ սեղմակն ու բացված ենթատեքստային մենյուից ընտրելով Restore  հրամանը:
 
recycle delete.png 
 Ենթատեքստային մենյու
Աղբյուրները
 Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան,  Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012