Մեթոդական հանձնարարականներ
Տեսություն
Թիվ | Անվանումը | Նկարագրություն |
---|---|---|
1. | Ֆայլային համակարգ | Ներկայացվում է, թե ի՞նչ է ֆայլը, ֆայլադարանը, ֆայլային համակարգը: Ինչպես նաև նկարագրվում է, թե ինչպե՞ս պետք է նշել ֆայլի հասցեն |
2. | Computer ֆայլադարանը | Ներկայացվում է Computer ֆայլադարանը և կոնկրետ օրինակի վրա այդ ֆայլադարանի պարունակությունը |
Առաջադրանքներ
Թիվ | Անվանումը | Տիպը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Պնդումներ ֆայլային համակարգի վերաբերյալ | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 1Մ. | Աշակերտը պետք է նշի, թե տվյալ պնդումը ճիշտ է, թե սխալ: Պնդումները վեաբերվում են ֆայլային համակարգին |
2. | Ֆայլի անվանման մեջ մասնակցող նշանները | 2 տեսակ - մեկնաբանական | հեշտ | 2Մ. | Ստուգվում է ֆայլի ճիշտ անվանման կազմության իմացությունը: Աշակերտը պետք է իմանա, թե ո՞ր նշանները չեն կարող մասնակցել ֆայլի անվանման մեջ |
3. | Ֆայլի անվանման կազմությունը | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 1Մ. | Ստուգվում է ֆայլի ճիշտ անվանման կազմության իմացությունը: Աշակերտը պետք է իմանա, թե ֆայլի անվանումը ի՞նչ բաժիններից է բաղկացած, և այդ բաժինները ի՞նչ նշանով պետք է առանձնացնել |
4. | Ֆայլային համակարգ | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 4Մ. | Աշակերտը պետք է իմանա ֆայլի և ֆայլադարանի սահմանումները: Պետք է հասկանա, թե ինչպե՞ս են կազմավորվում ֆայլային համակարգերը, և ի՞նչ բան է ծառը: Աշակերտը պետք է ընտրի նախադասության մեջ բաց թողնված բառը |
5. | Սկավառակի ֆայլային համակարգի օրինակ | 3 տեսակ - վերլուծական | միջին | 3Մ. | Ստուգվում է ֆայլային համակարգի ըմբնումը: Աշակերտը պետք է հասկանա, թե ի՞նչ է իրենից ներկայացնում ծառը, և կոնկրետ օրինակում նշի, թե տվյալ ֆայլը կամ ենթաֆայլադարանը ո՞ր ֆայլադարանին է պատկանում |
6. | Computer պատուհանի կառուցվածքը | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 4Մ. | Ստուգվում է Computer պատուհանի կառուցվածքի իմացությունը: Աշակերտը պետք է նշի, թե Computer պատուհանի տվյալ դաշտը ինչի՞ համար է նախատեսված |
7. | Ո՞րն է հանդիսանում ֆայլի անվանում | 3 տեսակ - վերլուծական | միջին | 4Մ. | Ստուգվում է ֆայլի ճիշտ անվանման կազմության իմացությունը: Աշակերտը պետք է իմանա, թե ֆայլի անվանումը ի՞նչ բաժիններից է բաղկացած, և այդ բաժինները ի՞նչ նշանով պետք է առանձնացնել, ինչպես նաև ո՞ր նշանները չեն կարող լինել ֆայլի անվանման մեջ: |
8. | Սկավառակի ֆայլային համակարգ: Ծառ | 3 տեսակ - վերլուծական | միջին | 4Մ. | Ստուգվում է ֆայլային համակարգի ըմբնումը: Աշակերտը պետք է հասկանա, թե ի՞նչ է իրենից ներկայացնում ծառը, և կոնկրետ օրինակում նշի, թե տվյալ ֆայլը կամ ենթաֆայլադարանը ո՞ր ֆայլադարանին է պատկանում |
9. | Ֆայլադարան, ենթաֆայլադարան, ֆայլ | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 6Մ. | Ստուգվում է ֆայլային համակարգի ըմբնումը: Աշակերտը պետք է հասկանա, թե ի՞նչ է իրենից ներկայացնում ծառը, և կոնկրետ օրինակում գրի, թե տվյալ ֆայլը կամ ենթաֆայլադարանը ո՞ր ֆայլադարանին է պատկանում |
10. | Ո՞րն է ավելորդ նշանը | 1 տեսակ - ճանաչողական | բարդ | 5Մ. | Ստուգվում է ֆայլի ճիշտ անվանման կազմության իմացությունը: Աշակերտը պետք է իմանա, թե ֆայլի անվանումը ի՞նչ բաժիններից է բաղկացած, և այդ բաժինները ի՞նչ նշանով պետք է առանձնացնել |
11. | Ենթաֆայլադարանի կամ ֆայլի հասցեն | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 6Մ. | Ստուգվում է ֆայլային համակարգի ըմբնումը: Աշակերտը պետք է հասկանա, թե ի՞նչ է իրենից ներկայացնում ծառը, և կոնկրետ օրինակում գրի, թե տվյալ ֆայլի կամ ենթաֆայլադարանի հասցեն ո՞րն է: Հասցեն պետք է գրի՝ նշելով բոլոր ֆայլադարանների և ենթաֆալյադարանների անվանումները |
12. | Ֆայլային համակարգ՝ ծառ | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 5Մ. | Ստուգվում են ֆայլային համակարգի՝ ծառի կառուցվածքի վերլուծման ունակությունները: Աշակերտը պետք է լրացնի ծառում բաց թողնված ֆայլադարանների ու ֆայլերի անվանումները՝ ելնելով տրված ֆայլերի հասցեներից |
Թեստեր
Թիվ | Անվանումը | Խորհուրդ տրվող ժամանակը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Վարժանք թեմայի վերաբերյալ | 00:15:00 | միջին | 5Մ. | Ֆայլ, ֆայլադարան, ֆայլային համակարգ, ֆայլի հասցեն |
Ստուգողական թեստեր (աշակերտներին հասանելի չէ):
Թիվ | Անվանումը | Խորհուրդ տրվող ժամանակը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Տնային աշխատանք թեմայի վերաբերյալ | 00:20:00 | միջին | 19Մ. | Ֆայլ, ֆայլադարան, ֆայլային համակարգ, ֆայլի հասցեն |
2. | Ստուգողական աշխատանք թեմայի վերաբերյալ | 00:20:00 | միջին | 22Մ. | Ֆայլ, ֆայլադարան, ֆայլային համակարգ, ֆայլի հասցեն |