Ինչպես արդեն գիտենք.
Արտաքին հիշող սարքի վրա որոշակի անվանումով պահպանված ինֆորմացիան անվանում են ֆայլ:
Ֆայլերի անվանումները կազմվում են երկու մասից, որոնք իրարից բաժանվում են կետով՝ հետևյալ կերպ՝ անուն . ընդլայնում:
Ֆայլի անունը որոշակի քանակությամբ պայմանանշանների հաջորդականություն է, իսկ ընդլայնումը սովորաբար բնորոշում է, թե տվյալ ֆայլը որ կիրառական ծրագրի աշխատանքի արդյունքում է ստեղծվել։
Ֆայլերի անվանումների մեջ չի կարելի օգտագործել / * : " < > | ? \ նշանները։
Ֆայլը բնորոշվում է անվամբ ու ընդլայնմամբ կազմվող անվանումով, ստեղծման (վերջին խմբագրման) ամսաթվով ու ժամանակով, արտաքին հիշող սարքի վրա զբաղեցրած հիշողության ծավալով և այլն։ Միևնույն նպատակին ծառայող ֆայլերը սովորաբար միավորում են ցուցակի (թղթապանակի) մեջ, որն այսուհետև կանվանենք ֆայլադարան:
Սկավառակի վրա պահպանվող ֆայլերի և ֆայլադարանների համախումբը կազմում է սկավառակի ֆայլային համակարգը, որի կառուցվածքը կարելի է ներկայացնել հատուկ սխեմայի, այսպես կոչված՝ ծառի տեսքով:
Ֆայլային համակարգում ներառված ֆայլադարանների և ֆայլերի հասցեները սկսվում են տվյալ սկավառակի համար միակ \(հիմնային\) \(ֆայլադարանից\). հիմնային ֆայլադարաններն անվանումներ չեն ունենում։
Ֆայլադարանները կարող են լինել մեկը մյուսի մեջ ներառված և այս դեպքում ներառված ֆայլադարանն անվանում են ենթաֆայլադարան։
Ուշադրություն
Ի տարբերություն այլ ֆայլադարանների՝ հիմնային ֆայլադարանը ջնջել հնարավոր չէ։
Աղբյուրները
Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան, Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012