Մեզ շրջապատող աշխարհը ինֆորմացիայի  աշխարհ է: Ինֆորմացիա մենք ստանում ենք մարդկանցից, բոլոր հնարավոր առարկաներից և երևույթներից: Երբ դու լսում ես ուսուցչի բացատրությունը, գիրք կարդում, ուսումնասիրում մետրոյի սխեման, կինոնկար դիտում, երաժշտություն  լսում, այցելում  թանգարան կամ ցուցահանդես, դու ինֆորմացիա ես ստանում:
 
Մարդն աշխատում է հիշել իր համար կարևոր ինֆորմացիան և, եթե անհրաժեշտ է, այն գրառում է, օրինակ, նոթատետրում:
 
Մարդիկ սկսում են մտածել ստացված ինֆորմացիայի շուրջ և անել որոշակի հետևություններ, այլ խոսքերով ասած, մշակում են ինֆորմացիան : Բառարանում անհրաժեշտ բառի որոնումը, տեքստի թարգմանությունը, ուրվագծային քարտեզների ներկումը, բառի մեջ բաց թողնված տառի տեղադրումը ինֆորացիայի մշակման օրինակներ են:
  
Իր ունեցած ինֆորմացիան ուրիշներին փոխանցելու անհրաժեշտությունից ելնելով՝ մարդը ստեղծել է ելույթներ, նամակագրություն, ստեղծագործական արվեստ և այլն:
 
Ուշադրություն
Ինֆորմացիայի ստացման ու փոխանցման, պահպանման ու մշակման հետ կապված՝ մարդը մշտապես քայլեր է իրականացնում:
Ինֆորմացիայի ստացման, մշակման, պահապանման և փոխանցման գործընթացը և դրան ուղղված մեթոդներն ու միջոցները ուսումնասիրում է ինֆորմատիկան:
Թերթ ընթերցելը, օրենքներ ուսումնասիրելը, բանաստեղծությունն անգիր անելը, մաթեմատիկական խնդիր լուծելը, լուսանկարելը գործողություններ են ինֆորմացիայի հետ:
 
Իսկ ճաշ պատրաստելը գործողություն է մթերքների հետ: Բայց որպեսզի ինչ-որ ճաշատեսակ պատրաստենք, պետք է ունենանք ինֆորմացիա, թե ինչպե՞ս դա անել: Միայն այդ դեպքում կունենանք համեղ և առողջ ճաշատեսակ:
 
Փոքր տարիքում մարդը սովորում է քայլել, խոսել, գրել, կարդալ, ուտել, ճաշ պատրաստել, անկողինը հարդարել, ամանները լվանալ, առավոտյան մարմնամարզություն անել, ատամները մաքրել և այլն: Ինչպե՞ս է այս ամենն արվում: Ծնողները, դաստիարակներն ու ուսուցիչները ցույց են տալիս ու բացատրում այդ ամենը: Շատ բան կարելի է սովորել, պարզապես հետևելով (դիտելով), թե ինչպես են ուրիշները այդ անում:  Դիտելը նույնպես համարվում է գործողություն ինֆորմացիայի հետ:
 
Աղբյուրները
 Л.Л.Босова. Информатика и ИКТ учебник для 5 класса. Москва Бином. Лаборатория знаний 2012.
Большая энциклопедия Кирилла и Мефодия.[DVD] – М.: Кирилл и Мефодий, 2005 г.
http://www.computer-museum.ruhttp://novotarbeevo.narod.ru/festival/tur_fisic/index.htm