Տրված տեքստից դո՛ւրս գրիր համապատասխան հոլովներով դրված բոլոր գոյականները: Գրի՛ր այն տեսքով և հերթականությամբ, ինչպես դրված են նախադասության մեջ: Միևնույն վանդակում մեկից ավելի գոյականները իրարից անջատի՛ր ստորակետով և բացատով:
 
Ուշ կեսօրին ղողանջում է հնագույն վանքի զանգը: Եղել են ժամանակներ, երբ այն հավատացյալ մարդկանց մի ամբողջ ամբոխ էր հավաքում եկեղեցու խորանում: Այժմ ղողանջին արձագանքում է միայն մի պառավ կին: Իսկ գիշերը լուսին կա, որ կարծես երկինք թռած սպիտակ ու կլոր հաց է: Եվ լուսնյակի շողերի տակ երևում են մատուռների ուրվագծերը:    
 
ուղղական՝ 
 
հայցական՝