Տրված տեքստից դո՛ւրս գրիր համապատասխան հոլովներով դրված բոլոր գոյականները: Գրի՛ր այն տեսքով և հերթականությամբ, ինչպես դրված են նախադասության մեջ: Միևնույն վանդակում մեկից ավելի գոյականները իրարից անջատի՛ր ստորակետով և բացատով:
 
Երեկոյան հնչում են հնամենի եկեղեցու զանգի ղողանջները: Կար ժամանակ, երբ այն հավատացյալ ժողովրդի ամբոխ էր հավաքում եկեղեցու խորանում: Այժմ զանգերին արձագանքում է միայն մի պառաված կին: Իսկ գիշերը լուսին կա, որ, թվում է, երկինք թռած սպիտակ ու կլոր հաց է: Եվ լուսնկայի շողերի տակ նշմարվում են եկեղեցիների ուրվագծերը:    
 
սեռական՝                   
 
տրական՝