Հայերենի արտաքին հոլովումներն են՝ -ի, -ու, -ան, -վա, -ոջ, -ց:
Ի հոլովմանն ենթարկվում է հայերենի բառերի մեծամասնությունը
Ու հոլովման ենթարկվում են ի-ով վերջացող բառերի մեծամասնությունը, մարդ, ամուսին, անկողին, աստված, ձի բառերը:
Ան հոլովման ենթարկվում են գրաբարում ն վերջնահնչյուն ունեցող միավանկ բառերի մեծ մասը, տարվա եղանակների անունները, ում վերջածանց ունեցող բառերը, մանուկ բառը, եթե հասարակ անուն է:
Վա հոլովման ենթարկվում է ժամանակի անունների մի մասը:
Ոջ հոլովման ենթարկվում է մարդկանց ազգակցական կամ այլ հարաբերություններ ցույց տվող բառերի մի մասը:
Ց հոլովման ենթարկվում են անք, ենք, ոնքածանցներով հավաքականություն ցույց տվող բառերը:
Ներքին հոլովումներն են` ա, ո:
Ա հոլովման ենթարկվում են ության վերջածանցով բառերը, տուն, շուն, ձյուն, սյուն, արյուն, անկյուն, անուն բառերը:
Ո հոլովման ենթարկվում են հայր,մայր,եղբայր բառերը:
Այլաձև հոլովումներ
Այլաձև հոլովումների ենթարկվում են աղջիկ, սեր, դուստր բառերը, ինչպես նաև սովորաբար այլ հոլովումների ենթարկվող որոշ բառեր՝ հույս, լույս, սուգ, պատիվ, կայսր, փախուստ, գալուստ, հանգիստ, կորուստ, աստված: