x0 թիվը կոչվում է Pnx բազմանդամի արմատ, եթե  x=x0 կետում Pnx բազմանդամի արժեքը հավասար է զրոյի՝  Pnx0=0
Համաձայն Բեզուի թեորեմի՝
1) Եթե  x0 թիվը Pnx բազմանդամի արմատն է, ապա Pnx բազմանդամը անմնացորդ բաժանվում է  x−x0 երկանդամի վրա:
 
2) Եթե  x0 թիվը Pnx բազմանդամի արմատն է, ապա Pnx բազմանդամը x−x0 երկանդամի վրա բաժանելուց ստացված մնացորդը հավասար է զրոյի:
 
3) Եթե  x0 թիվը Pnx բազմանդամի արմատն է, ապա Pnx բազմանդամը կարելի է վերլուծել արտադրիչների, որոնցից մեկը x−x0 երկանդամն է:
Օրինակ
Դիտարկենք P3x=x3+3x2−2x−6 բազմանդամը:
 
 1. Բազմանդամը վերլուծենք արտադրիչների՝
 
P3x=x3+3x2−2x−6=x2x+3−2x+3=x+3x2−2=x+3x−2x+2
 
Սկզբում օգտվեցինք խմբավորման եղանակից, ապա քառակուսիների տարբերության բանաձևից:
 
2. Զրոյի հավասարեցնենք արտադրիչներից յուրաքանչյուրը՝
 
x+3x−2x+2=0x+3=0x−2x+2x1=−3x2=2x3=−2
Օրինակում նկարագրվածը բազմանդամի արմատները գտնելու հիմնական եղանակն է:
Բազմանդամի արմատները գտնելու համար պետք է՝
 
1) բազմանդամը վերլուծել արտադրիչների
2) յուրաքանչյուր արտադրիչ հավասարեցնել զրոյի և լուծել ստացված հավասարումները
Աղբյուրները
Ս. Մ. Նիկոլսկի, Մ.Կ. Պոտապով, Ն.Ն. Րեշետնիկով, Ա.Վ. Շևկին, Հանրահաշիվ, 9-րդ դասարան, Անտարես, 2013