Անհավասարումների համախումբ
Անհավասարումների համախումբը բաղկացած է մեկ կամ մի քանի անհավասարումներից: Այդ անհավասարումները միավորվում են քառակուսի փակագծով: Պետք է գտնել այդ անհավասարումներից գոնե մեկին բավարարող լուծումները: 
Փոփոխականի այն արժեքները, որոնց դեպքում համախմբի անհավասարումներից գոնե մեկը վերածվում է ճիշտ անհավասարության, կոչվում են անհավասարությունների համախմբի լուծումներ:
Գծային անհավասարումների համախումբը լուծելու համար, պետք է լուծել համախմբի յուրաքանչյուր անհավասարումը և այնուհետև գտնել ստացված լուծումների բազմությունների միավորումը: Դա էլ հենց կլինի համախմբի բոլոր լուծումների բազմությունը:
Լուծել համախումբը՝ նշանակում է գտնել նրա բոլոր լուծումները:
Օրինակ
Լուծենք հետևյալ համախումբը՝ 2x1>33x2<11
 
1. Լուծելով առաջին անհավասարումը, ստանում ենք՝
 
2x>4|:2x>2
 
2. Լուծելով երկրորդ անհավասարումը, ստանում ենք՝
 
3x<13|:3x<133
 
3. Ստացված միջակայքերը նշենք թվային առանցքի վրա: Յուրաքանչյուրի համար ընտրենք իր նշումը:
 
Al313.jpg
 
4. Անհավասարումների համախմբի լուծումը թվային առանցքի վրա նշված երկու բազմությունների միավորումն է:
 
Մեր դեպքում ստանում ենք ամբողջ թվային առանցքը՝ ;+
Աղբյուրները
Ս. Մ. Նիկոլսկի, Մ.Կ. Պոտապով, Ն.Ն. Րեշետնիկով, Ա.Վ. Շեվկին, Հանրահաշիվ, 8-րդ դասարան, Անտարես, 2012: