\(у = f(|x|)\) ֆունկցիայի գրաֆիկըկառուցումը \(у = f(x)\) ֆունկցիայի գրաֆիկի միջոցով
\(у = f(|x|)\) ֆունկցիայի գրաֆիկը \(у = f(x)\) ֆունկցիայի գրաֆիկի միջոցով կառուցելիս պետք է՝  

1) ոչ բացասական \(x\)-երի համար կառուցել \(у = f(x)\) ֆունկցիայի գրաֆիկը,
2) ստացված գրաֆիկը համաչափ արտապատկերել օրդինատների առանցքի նկատմամբ:
Դիցուք, այս նկարում պատկերված է \(у = f(x)\) ֆունկցիայի գրաֆիկը:
 
mod1.png
 
Ոչ բացասական \(x\)-երի համար գրաֆիկը չենք փոփոխում, իսկ բացասական \(x\)-երի համար կառուցում ենք դրա համաչափ պատկերը օրդինատների առանցքի նկատմամբ: 
 
Ստանում ենք \(у = f(|x|)\) ֆունկցիայի գրաֆիկը՝
 
mod2.png
\(у = f(|x|)\) ֆունկցիայի գրաֆիկը համաչափ է օրդինատների առանցքի նկատմամբ:
Աղբյուրները
Գ. Գ. Գևորգյան, Ա..Ա. Սահակյան, Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր, 10-րդ դասարան, Տիգրան Մեծ, 2009: