\(у = |f(x)|\) ֆունկցիայի գրաֆիկի կառուցումը \(у = f(x)\) ֆունկցիայի գրաֆիկի միջոցով
\(у = |f(x)|\) ֆունկցիայի գրաֆիկը \(у = f(x)\) ֆունկցիայի գրաֆիկի միջոցով կառուցելիս պետք է՝  
1) վերցնել \(у = f(x)\) ֆունկցիայի գրաֆիկի այն մասը, որը աբսցիսների առանցքի վրա է կամ գտնվում է դրանից վեր, 
2) աբսցիսների առանցքից ցած գտնվող մասը համաչափ արտապատկերել աբսցիսների առանցքի նկատմամբ:
Դիցուք, այս նկարում պատկերված է \(у = f(x)\) ֆունկցիայի գրաֆիկը:
 
mod3.png
 
\(у = f(x)\) ֆունկցիայի գրաֆիկի այն մասը, որը աբսցիսների առանցքի վրա է կամ դրանից վեր է չենք փոփոխում, ցած գտնվող մասը՝ համաչափ արտապատկերում ենք աբսցիսների առանցքի նկատմամբ: 
Ստանում ենք \(у = |f(x)|\)  ֆունկցիայի գրաֆիկը՝
 
mod4.png
Աղբյուրները
Գ. Գ. Գևորգյան, Ա..Ա. Սահակյան, Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր, 10-րդ դասարան, Տիգրան Մեծ, 2009: