\(у = f(ax)\) ֆունկցիայի գրաֆիկի կառուցումը \(у = f(x)\) ֆունկցիայի գրաֆիկի միջոցով
\(у = f(ax)\) ֆունկցիայի գրաֆիկը, որտեղ \(a\)-ն դրական թիվ է, \(у = f(x)\) ֆունկցիայի գրաֆիկի միջոցով կառուցելիս տեղի է ունենում գրաֆիկի սեղմում կամ ձգում աբսցիսների առանցքի երկայնքով:
 Գրաֆիկի սեղմումը կամ ձգումը տեղի է ունենում \(a\) թվի արժեքից կախված:
Եթե \(a > 1\), ապա գրաֆիկը սեղմվում է աբսցիսների առանցքի երկայնքով՝ դեպի օրդինատների առանցքը:                                                                                                                                                                              Եթե \(0 < a < 1\), ապա գրաֆիկը ձգվում է աբսցիսների առանցքի երկայնքով՝ հեռանալով օրդինատների առանցքից:  
Մասնավորապես՝
 
1) \(y = f(2x)\) ֆունկցիայի գրաֆիկը կառուցելու համար պետք է \(y= f(x)\) ֆունկցիայի գրաֆիկը \(2\) անգամ սեղմել աբսցիսների առանցքի երկայնքով՝ դեպի օրդինատների առանցքը:  
 
2) \(y = f(x/2)\) ֆունկցիայի գրաֆիկը կառուցելու համար պետք է \(y= f(x)\) ֆունկցիայի գրաֆիկը \(2\) անգամ ձգել աբսցիսների առանցքի երկայնքով՝ հեռացնելով այն օրդինատների առանցքից:
Աղբյուրները
Գ. Գ. Գևորգյան, Ա..Ա. Սահակյան, Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր, 10-րդ դասարան, Տիգրան Մեծ, 2009: