\(у = af(x)\) ֆունկցիայի գրաֆիկի կառուցումը \(у = f(x)\) ֆունկցիայի գրաֆիկի միջոցով
\(у = af(x)\) ֆունկցիայի գրաֆիկը, որտեղ \(a\)-ն դրական թիվ է, \(у = f(x)\) ֆունկցիայի գրաֆիկի միջոցով կառուցելիս տեղի է ունենում գրաֆիկի սեղմում կամ ձգում օրդինատների առանցքի երկայնքով:
 Գրաֆիկի սեղմումը կամ ձգումը տեղի է ունենում \(a\) թվի արժեքից կախված:
Եթե \(a > 1\), ապա գրաֆիկը ձգվում է օրդինատների առանցքի երկայնքով՝ հեռացնելով այն աբսցիսների առանցքից:                                                                                                                                                  Եթե \(0 < a < 1\), ապա գրաֆիկը սեղմվում է օրդինատների առանցքի երկայնքով՝ դեպի աբսցիսների առանցքը:  
Մասնավորապես՝
1) \(y = 3f(x)\) ֆունկցիայի գրաֆիկը կառուցելու համար պետք է \(y= f(x)\) ֆունկցիայի գրաֆիկը \(3\) անգամ ձգել օրդինատների առանցքի երկայնքով՝ հեռացնելով այն աբսցիսների առանցքից: 
 
2) \(y = f(x)\)/3 ֆունկցիայի գրաֆիկը կառուցելու համար պետք է \(y= f(x)\) ֆունկցիայի գրաֆիկը \(3\) անգամ սեղմել օրդինատների առանցքի երկայնքով՝ դեպի աբսցիսների առանցքը:
Աղբյուրները
Գ. Գ. Գևորգյան, Ա..Ա. Սահակյան, Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր, 10-րդ դասարան, Տիգրան Մեծ, 2009: